Կրթություն - Հայ տեսակի շարունակությունը՝ կրթական համակարգի գլխավոր առաքելություն. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 26-ին Վանաձորում ներկա է գտնվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքերի հաշվետվությունը:

 

Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզում գործել է 150 դպրոց՝ այդ թվում 80 միջնակարգ, 69 հիմնական դպրոց և 1 վարժարան: Մարզում սովորել են մոտ 26100 աշակերտ, դասավանդել 3539 ուսուցիչ: Մեկ մանկավարժին բաժին է հասել 8,3 սովորող: Մարզի դպրոցներից առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են 115 աշակերտներ, որոնցից 34-ը ստացել են պատվոգրեր, իսկ 20-ը՝ 1-3-րդ կարգի դիպլոմներ: Աշխատանքներ են տարվել պարտադիր ուսումնական գործընթացից սոցիալական պատճառներով դուրս մնացած երեխաների հետ, որի արդյունքում ուսումնական տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա կանոնավոր կերպով դպրոց են հաճախել: Նախորդ տարվա ընթացքում մարզում գործել է 2 հատուկ դպրոց, ներառական կրթություն իրականացվել է մարզի 16 դպրոցներում: Նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը կազմել է 5386, ովքեր մարզի նախադպրոցական հաստատություններում ապահովել են մոտ 86 տոկոս ծանրաբեռնվածություն: Միաժամանակ մարզի 21 դպրոցներում գործել են նախակրթարաններ:

 

Խորհրդակցության ընթացքում ծավալուն ելույթով հանդես է եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները, ընդգծել է, որ ակնկալում է մանկավարժների մասնագիտական գնահատականները կատարված քայլերի ու առկա խնդիրների վերաբերյալ. «Ես կարծում եմ, որ կրթության գլխավոր խնդիրը առաքելության գիտակցումն է. հայկական կրթական համակարգի գլխավոր առաքելությունը հայ տեսակի շարունակության ապահովումն է: Իբրև կրթության պատասխանատուներ՝ մենք պետք է այս կարևոր հարցը ինքներս մեզ համար հստակեցնենք՝ հիշելով, որ այս հարցադրման պատասխանը տվել է դեռևս մեր մեծ պատմիչ Խորենացին՝ արձանագրելով, որ մենք մի տեսակ ենք, որի գոյությունը արդարացված է: Լինելով փոքր ժողովուրդ՝ մենք ստեղծել ենք արժեքներ, որոնք մեզ հպարտանալու և մեր տեսակը շարունակելու իրավունք են տալիս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ տեսակի պահպանման գործում ընտանիքց հետո երկրորդ կարևոր պատասխանտվությունը ընկնում է ազգային դպրոցի վրա: Նախարարի համոզմամբ՝ չկան միջազգային կրթական համակարգեր, կան միջազգային չափանիշներով կառուցված ազգային կրթական համակարգեր, և ազգային դպրոցի խնդիրն է՝ ստեղծել միջազգային չափանիշներով մրցունակ ազգային կրթակարգ. «Մենք պետք է ունենանք Հայաստանի Հանրապետության ազգային կրթակարգ, որտեղ պետության առջև կանգնած խնդիրներից պետք է նախ բխեցվեն չափորոշիչները:

 

Մինչ այժմ չափորոշիչների ազդեցությունը շատ մեծ է եղել, և ծավալի ու բովանդակության անհամամասնության մեջ մենք կորցրել ենք բովանդակությունը: Օրինակ՝ վերջին տարիներին բնագիտական առարակները լրջորեն նահանջել են, ինչը կատարվել է առարկայական պատերազմի հետևանքով: Ի վերջո, կրթության ծավալը անսահման չէ. մենք ունենք ընդամենը շաբաթական 30-34 դասաժամ և պիտի հասկանանք՝ այդ ծավալի մեջ որն է առավել առաջնահերթ կամ պարտադիր, որը կարող է թողնվել իբրև լրացուցիչ կրթություն»: Կրթական համակարգի մյուս կարևորը խնդիրը, ըստ նախարարի, մանկավարժի ու տնօրենի, ընդհանրապես կրթության կազմակերպմամբ զբաղվողի հանրային վարկանիշն է: Նախարար Մկրտչյանի խոսքով, հաշվի առնելով առկա դժգոհությունները, որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն կատարվել են, մասնավորապես փոփոխվել են տնօրենների հավաստագրման և ուսուցիչների ընտրության կարգերը: Ըստ այդմ՝ մեկ անգամ հավաստագիր ստացած տնօրենները երկրորդ անգամ հավաստագիր կստանան ոչ թե քննության, այլ վերապատրաստման արդյունքում: Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում. «Գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն: Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխադրության տեսքով, հայտարարել է նախարարը և շարունակել,- սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում է:

 

Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը: Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել: Եթե մենք դա չանենք դպրոցում, հավատացե՛ք՝ համալսարանում չենք կարողանալու այդ խնդիրը լուծել»:
Դահլիճում ներկա մանկավարժները ոգևորությամբ են ընդունել ԿԳ նախարարի առաջարկած փոփոխությունները: Հանդիպման ընթացքում մանկավարժները նախարարին առաջարկված փոփոխությունների առնչությամբ մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ավագ դպրոցներում, մասնավորապես 12-րդ դասարանում երկրորդ կիսամյակում երեք պարտադիր ուսումնական առարկա ընտրելու փոփոխությանը, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրմանը, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը և այլ խնդիրների: Բարձրացված հարցերից նախարարը առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների զարգացման հայեցակարգի մշակումը՝ նշելով երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններ ունեցող դպրոցների խնդիրը կրթության ոլորտի տեսանկյունից շատ լուրջ է, լուծման հնարավոր ճանապարհներ գտնելը՝ բարդ: Նախարարի խոսքով՝ հանարապետության 1430 դպրոցներից ավելի քան 800-ում աշակերտների թիվը չի գերազանցում 300-ը, ընդ որում դրանցից մեծ մասը ունի մինչև 100 աշակերտ. «Սա շատ լուրջ խնդիր է, և մենք առաջիկայում պիտի գտնենք ճանապարհ փոքր դպրոցներում սովորող աշակերտի համար ապահովել հավասար պայմաններ»,- ընդգծել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ աշակերտների թվով ֆինանսավորման գործող մեխանիզմը վերանայման կարիք ունի:

 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ռազմագիտության դասավանդմանը, ռազմահայրենասիրական կրթությանը, դասագրքերի ընտրությանը, ներառական կրթությանը և այլ հարցերի:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Արայիկ Հարությունյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են կրթական ոլորտում համագործակցությունը

Անգլերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ կստեղծվեն լեզվի ակումբներ

Հայաստանի բուհեր ընդունվածների թվով առաջատարը Կոտայքի մարզն է

Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում բջջային հեռախոսներն արգելելու մասին

Կառավարությունը հաստատեց ինտերնատուրայի ընդունելության անվճար տեղերը

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական. ԿԳ նախարար

Քննարկվել են հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցությունը

Աշխարհահռչակ Յուրի Օգանեսյանը հյուրընկալվել էր ԿԳՆ-ում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է աշխատանքային առաջին օրը

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Նախարարությունը հերքում է, որ տեղյակ է նախաձեռնող խմբի ծրագրերին:

Այս տարի Կրթության միջազգային ակադեմիայում հիմնականում պակաս չի եղել բժշկական և հումանիտար ուղղություններով

Ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապված է բնակչության թվի սակավության հետ․ Անահիտ Հարությունյան

Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ

Համագործակցության նոր հեռանկարներ Հայբուսակ համալսարանի ու ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև

«Հայբուսակ» համալսարանը հյուրընկալել էր ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը 

Շրջանավարտները հրաժեշտ տվեցին «Հայբուսակ» համալսարանին

 

«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները մեկնեցին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք

Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել. Լ. Մկրտչյան

 

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով:

 

Երևանում ֆրանսիական դպրոցը նշել է իր տասնամյա հոբելյանը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:

Armtimes.com-ը երեկ, մայիսի 24-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրու թիվ 41 դպրոցում 9-րդ դասարանցիները «վերջին դաս» միջոցառման համար մոտ 100 հազար դրամի չափով գումար են հավաքում: Այս մասին մեզ տեղեկացրել էր ծնողներից մեկի անմիջական ազգականը, ով դժգոհել էր, թե ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում այդ գումարը տրամադրել:

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը՝ մայիսի 17-ին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացվել են հայաստանցի դպրոցական աղջիկների ստեղծած բջջային հավելվածները, տեղի ունեցել հաղթող թիմերի պարգևատրման արարողություն։ 

 

Երևանի «Հայբուսակ» համալսարանի 2017-2018 ուստարվա ընդունելություն

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին

Ոսկե հուշամեդալ` երկարամյա մանկավարժական գործունեության համար

Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից

Այսօր Դպրոցական սննդի միջազգային օրն է

Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Ընթացքի մեջ են ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղերը

ԿԳՆ աշխատակազմի թիմը գրավել է առաջին տեղը

 Ի դեմս «Պատանեկան նվաճումների»՝ ունենք պետություն-հասարակական կազմակերպություն հաջողված փորձ. Լ. Մկրտչյան

ԿԳ նախարարի շրջաբերականը` մարզպետներին և Երևանի քաղաքապետին

Ի գիտություն դիմորդների

Կարեն Կարապետյան. «Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»

Վարձավճարի զեղչ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին

Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը:

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 760 շախմատիստ

Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները` ԿԳՆ ուշադրության կենտրոնում

 

«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի շախմատի դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը, որով էլ ամբողջությամբ ավարտվեց մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը

Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան

 

Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից

 

Հայաստանի Էկոլոգիական կրթության վերաբերյալ իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակներին առնչվող կլոր-սեղան քննարկում

 

Հեռավար սեմինարին մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն

 

Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները:

Կրթական նոր նախաձեռնություն` 21-րդ դարի մտածողությամբ

Դասընթաց Արարատի մարզում

Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:

 

Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: 

«Անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը». Լևոն Մկրտչյան

 

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

2016 թ.-ի մարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակում համագործակցելու վերաբերյալ:

Եթե գյուղն ունի հեռանկար և պետք է պահպանվի, ուրեմն՝ գյուղը պետք է դպրոց ունենա. Լևոն Մկրտչյան

Գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն

 

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց իր աշխատանքները՝ «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, ՀՀ բուհերի, ներառական կրթություն իրականացնող դպրոցների, վերականգնողական կենտրոնների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ Մինեսոտայի և Քոնքորդիայի համալսարանների փորձագետներ:

 

Երեկ` հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվել է ուսուցիչներին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Հոկտեմբերի 4-6-ը ՀՀ ԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում կազմակերպել էր հրահանգիչների վերապատրաստման դասընթաց: Նպատակն էր զարգացնել մարզային կրթական և արտակարգ իրավիճակների մասնագետների` ՀՀ ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունները:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե մեր բուհերում գործող օրենսդրությամբ ի՞նչ չափանիշներ են առաջադրում՝ ռեկտորի պաշտոնում տարբեր մարդկանց ընտրության հարցում, և մեջբերեց մի քանի խոշոր բուհերի կանոնադրությունից հատվածներ, որոնք հիմնականում նույնանման են. ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում. Լևոն Մկրտչյան

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դահլիճում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ, որին մասնակցել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Երևանի թիվ 3 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի ամենամեծ դասը» միջոցառմանը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն աշակերտներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծել է, որ «Աշխարհի ամենամեծ դաս» նախաձեռնության նպատակը նոր կյանք մտնող երիտասարդներին քաղաքակրթության մարտահրավերները հասու դարձնելն է.

 

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը մշտապես ունի չափելի արդյունքներ. Լ. Մկրտչյան

Կարևոր նշանակություն` լրացուցիչ կրթական ծրագրերին

Հանրային խորհուրդը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լ. Մկրտչյան

Ամփոփվել են բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները

Լավագույնների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում

Սիրիայի Կրթասիրաց վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»

Դպրոցական սնունդ ծրագիրն ունի դաստիարակչական կարևոր նշանակույթյուն

Կյանքից հեռացել է Հրաչյա Թամրազյանը

83 հազար աշակերտ կշարունակի ստանալ դպրոցական սնունդ 

 

Խ. Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անվան դասարան

Կմշակվի փոքր դպրոցների զարգացման հայեցակարգ

Հայ տեսակի շարունակությունը՝ կրթական համակարգի գլխավոր առաքելություն. Լ. Մկրտչյան

Փոփոխություններ` ավագ դպրոցների կայացման ու կրթության որակի բարելավման 

 

25 մասնակիցներից 15-ն արժանացել են մեդալների 

Օգոստոսյան խորհրդակցություններ՝ մարզերում և մայրաքաղաքում 

 

ԿԳ նախարարի շրջաբերականն արատավոր դրսևորումները բացառելու վերաբերյալ 

 

ԿԳ նախարարն այցելել է ուսանողական ճամբար

 

Յոթ մեդալ` մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

 

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները շարունակում են 

Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը 

 

Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ԿԳ նախարարության վկայական 

 

Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան ամփոփել է արդյունքները 

 

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 15 մեդալ 

 

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր 

Մեկնարկել է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը 

Հայ դպրոցականները միջագային օլիմպիադաներում մեդալներ են նվաճել

Ցուցակները կհրապարկվեն հուլիսի 15-ին

Էկոտուրիստական դասընթացներ Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանակներում

Վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը. Հովիկ Աբրահամյան 

Սփյուռքում գործող դպրոցը համայնքի պահպանման սյուներից է. Լևոն Մկրտչյան

Աշխատանքային այց` Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

«Ցածր աշխատավարձերը «հարվածում» են կրթության որակին»

Ազատ մտածողության ճանապարհ` ՀՀ բարձրագույն կրթական տարածք

Երկրի հզորությունը նաև որակյալ արհեստավորներն են. Լ. Մկրտչյան

Կրթությունն ոչ միայն պետք է սպասարկի, այլև ուղղորդի աշխատաշուկան. Լ. Մկրտչյան

  Գործնական լուծումներ` մարզերում առկա կրթական հիմնախնդիրներին

Երեխաների իրավունքների պաշտպանությունը` համագործակցության առանցքում

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին

Դասընթացներ Հայաստան-ԵՄ համագործակցության մասին

Ոսկե հուշամեդալների հանձնում ԿԳ նախարարությունում

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնել է ԿԳՆ առաջին կարգի դիպլոմներ:

Շիրակի մարզի կրթական հիմնախնդիրները` քննարկման առանցքում

Հայտնի է «Ամենախելացին» նախագծի հաղթողի անունը

Սերգո Երիցյանը ձգտում է Լեզվի պետական տեսչությունը հանել ԿԳ նախարարության կազմից. «Առավոտ»

 Օրենքի գերակայության անհրաժեշտությունը բուհական համակարգում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ  դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցած գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը: 


ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի»  (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հենզ Օլբերսի գլխավորությամբ:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա  բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:

 

 

«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց իր գյուտը. 10 տարվա ընթացքում 300 ճագարների աչքերի վրա փորձարկված դեղամիջոց, որով, ըստ նրա՝ առաջին անգամ հնարավոր է լիովին բուժել և՛ թթվային, և՛ հիմնային այրվածքները՝ լիակատար վերականգնելով հյուսվածքը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մրցել են արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, կրակային և շարային պատրաստություն անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի նորմատիվներ, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը: 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և HALO TRUST-ը համագործակցում են՝ կազմակերպելով պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթաց: Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդ լուսանկարիչների հմտությունները և բարձրացնել HALO TRUST-ի մարդասիրական աշխատանքի իրազեկման մակարդակը: HALO TRUST ընկերությունը ականազերծման և կասետային զինամթերքի մաքրման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդես եկավ այդ պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին ասուլիսով: Ներկայացրեց այն հիմնական խնդիրներն ու ձեռքբերումները, որոնք իր կարծիքով առկա են կրթության ոլորտում: Նախանշվեցին այն երկու ուղղությունները, որոնք նորանշանակ նախարարի գործունեության ընթացքում հատկապես են թիրախային լինելու: Դրանցից մեկը վերաբերում է ավագ դպրոցին, մյուսը՝ մագիստրանտական կրթությանը: Երկուսն էլ, նախարարի համոզմամբ, սովորողներից զուր ժամանակ են խլում, կյանքի ամբողջ երկու տարի:

Նոյեմբերին Լոռիում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը

Ի՞նչ պետք է իմանան հաշմանդամություն ունեցող անձանց դասընկերները

«Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է». Լևոն Մկրտչյան

Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն բուհում 

Երիտասարդ թարգմանիչները մասնակցել են ամենամյա համաժողովին

Դպրոցական ճաշարանում տեսախցիկներ տեղադրեցին

Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը 



340 դպրոցականներ պարգևատրվեցին

«Եթե դուք գիտակցում եք կրթության առաջնային դերը, ուրեմն ճիշտ ուղու վրա եք». Դեն Շեխտման  

«Հաջորդ սերունդ» կրթաթոշակ` երիտասարդ կենսագետների համար

«Գալիք» համալսարանն առաջնագծում ծառայող իր ուսանողներին ազատում է ուսումնական վարձերից 

Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները

Բարեփոխումներն ասպիրանտուրայում տեղապտույտի մեջ են 


Անահիտ Բախշյան. Ափսոս, ԿԳ նախարարությունը չլսեց 


Պայքար կոռուպցիայի դեմ. կհաջողե՞ ն արդյոք կրթական ոլորտում բարեվարքության նոր ծրագրերը 


Մայրաքաղաքի դպրոցների թվով 450 աշակերտ անցել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլ 


Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները

Եղեգի դպրոցը 3 առաջին դասարանցի ունի 


200-ից ավելի հայ ուսանողներ կսովորեն Ռուսաստանի բուհերում   

Ապագա ուսանող-փորձագետները քննարկեցին իրենց դերը բուհերի հավատարմագրման գործընթացում

Հայ դպրոցականները չեն մասնակցի Բաքվում կայանալիք քիմիայի միջազգային օլիմպիադային:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի 100 օրը Երևանի Հյուսիսային համալսարանում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

Հաղթական ժողովուրդ

Հարցումներ