Սպորտ - Բաբկեն Շահազիզյանը և Սարգիս Լազարյանը նավամոդելային սպորտի Եվրոպայի չեմպիոններ

Բուլղարիայի Պասարջիկ քաղաքում օգոստոսի 1-ից 7-ը անցկացված նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Բաբկեն Շահազիզյանը (անձնական մարզիչ՝ Արման Շահազիզյան) և Սարգիս Լազարյանը (անձնական մարզիչ՝ Բաբկեն Շահազիզյան) նվաճել են 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ:

 

Բաբկեն Շահազիզյանը հաղթել է Ա-3 և Բ-1 դասերում, ընդ որում Բ-1 դասում վերջին փարձի ժամանակ սահմանել է աշխարհի նոր ռեկորդ` ցույց տալով 283,019 կմ/ժամ արագություն:

 

Երիտասարդների (մինչ 18 տարեկան) առաջնությունում Սարգիս Լազարյանը Ա-3 դասում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Բ-1 դասում ցույց տալով 213,777 կմ/ժամ արագություն գրավել է երրորդ տեղը:

 

Նշենք, որ առաջնությանը մասնակցել են 8 երկրների 100-ից ավելի մարզիկներ:

 

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ