Սպորտ - Հայ մարզիկները շարունակում են իրենց մրցելույթներն ամառային օլիմպիական խաղերում

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ օլիմպիական խաղերը: Մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող 4 մարզիկներ՝ 2 բռնցքամարտիկ և 2 ծանրորդ:

 

Բռնցքամարտիկներ 56 կգ քաշային Արամ Ավագյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Աղամալյան) և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը (անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան) առաջին մենամարտերում վստահ հաղթանակ տոնելով կշարունակեն պայքարել օլիմպիական մեդալների համար: Այսօր՝ օգոստոսի 11-ին, երկրորդ անգամ ռինգ դուրս կգա 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Հակոբյան):

 

69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը (անձնական մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան) ավարտել է մրցելույթները և երկամարտի 242 կգ արդյունքով զբաղեցրել 5-րդ տեղը: 77 կգ քաշային ծանրորդների մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Վիգեն Խաչատրյան) հրում վարժության ժամանակ ծանրաձողը բարձրացնելիս վնասվածք ստացավ և դուրս մնաց հետագա պայքարից։

 

Նշենք, որ այսօր մրցասպարեզ է դուրս գալու լողորդ Վահան Մխիթարյանը (անձնական մարզիչներ՝ Հայկ Անանյան, Միսակ Գաբրիելյան):

 

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ