Պաշտոնական - Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

 

Երեկ`օգոստոսի 8-ին, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

 

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Նազարյանը նշեց, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-հունական հարաբերություններն ամուր հիմք են ծառայում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին՝ հույս հայտնելով, որ նա իր մասնագիտական բարձր կարողություններով նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման գործընթացին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ տիկին Վրայլան վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-հունական հագեցած օրակարգն առաջ մղելու նպատակով:

 

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև միջազգային կառույցներում շարունակվող աջակցությունը, անդրադարձ կատարեցին հայ-հունական քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին:

 

 

Արտաքին գործերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ