Սպորտ - Կարատեն դարձավ օլիմպիական մարզաձև

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախա-րարության կողմից պետական աջակցություն ստացող Հայաստանի կարատեի ֆեդերացիան ներկայացնող մարզիկները հնարավորություն ունեն մեր երկիրը ներկայացնելու Տոկիոյի օլիմպիական խաղերում:
Ռիո Դե Ժանեյրոյում Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում կայացված որոշմամբ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում, բացի կարատեից, ընդգրկվել են նաև բեյսբոլ/սոֆտբոլ, լեռնագնացություն և սերֆինգ մարզաձևերը:

 

«Հայաստանի կարատեի ֆեդերացիան, որն անդամակցում է ՄՕԿ-ի կողմից որպես օլիմպիական մարզաձև ճանաչված կարատեի միջազգային ֆեդերացիային, 2016 թ. օգոստոսի 5-ից 21-ը Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերց հետո սկսվող քառամյա փուլում աշխատելու է, որպեսզի ֆեդերացիան ներկայացնող մարզիկները պատրաստ լինեն Տոկիոյում պայքարել օլիմպիական մրցանակների համար»,- նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

 

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ