Կրթություն - Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները շարունակում են

Աղվերանում շարունակվում են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները, որին մասնակցում են 19 երկրների հայկական կրթական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք է ուղղել ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը: Ներկայացնելով Սփյուռքի ուղղությամբ իրականացվող ՀՀ կրթական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ բանախոսն ընդգծել է, որ կրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության մեջ Սփյուռքն ունի իր ուրույն և կարևոր տեղը.

 

«Անկախացումից ի վեր՝ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն է ստանձնել նախևառաջ Սփյուռքի կրթական խնդիրների համար, քանի որ մայրենի լեզվի կորուստը հայեցի լեզվամտածողության կորուստ է, և, ի վերջո, ազգային ինքնության կորուստ։ Հաշվի առնելով, որ հայկական համայնքներում կրթական խնդիրների և լեզվապահպանության միասնական համակարգ գոյություն չունի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը որդեգրել է տարբերակված մոտեցում՝ Սփյուռքի կողմից առաջ քաշվող կրթական խնդիրների լուծման հարցում»,-նշել է Նունե Վարդանյանը՝ Սփյուռքի համար իրականացվող ծրագրերի շարքում մատնանշելով Սփյուռքի կրթօջախներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը, Համահայկական օլիմպիադաների, Համահայկական կրթական խորհրդաժողովների և կոնֆերանսների անցկացումը, օտար երկրներում գործող հայագիտական կենտրոններին աջակցությունը և նոր կենտրոնների ստեղծումը և այլն:

 

ԼՂՀ ԿԳ նախարար Սլավիկ Ասրյանը խորհրդաժոովի մասնակիցներին ներկայացրել է ԼՂՀ-ի կրթական համակարգը, ինչպես նաև անդրադարձել Սփյուռքի հետ համագործակցությանը: «Ցանկանում եմ ողջունել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում նման գիտաժողովի հրավիրումը, որի ընթացքում մեկ անգամ ևս հնարավորություն կունենանք ի մի բերել մեր համատեղ անելիքները, ներկայացնել այն բոլոր հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որոնք առկա են մեր ընդհանուր կրթական համակարգում: Արցախի իշխանությունների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին՝ Արցախի համար դժվարին պահերին մեր ժողովրդին նեցուկ կանգնելու և մեր անվտանգության հարցերին ձեր աջակցությունը հայտնելու համար»,-նշել է Սլավիկ Ասրյանը՝ խորհդաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացնելով Արցախի կրթական համակարգը՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական կրթություն: Նախարարն անդրադարձել է նաև կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Սփյուռքի հետ Արցախի համագործակցության խնդիրներին:

 

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով իր հերթին ներկայացրել է Հայաստան-Սփյուռք համագործակցության պետական քաղաքականությունը և 2017 թվականի նախաձեռնությունները:

 

Այնուհետև զեկույցներով են հանդես եկել Սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները: Մասնավորապես, Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության կազմակերպման հիմնական հայեցակարգային մոտեցումները և հիմնախնդիրները, հիմնական ժամանակակից միտումները ներկայացրել են Իրանի, Թուրքիայի, Աբխազիայի և Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հնչել են նաև «Հայապահպան գործընթացի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները Սփյուռքում» և «Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը» թեմաներով զեկույցներ:

 

Խորհրդաժողովի երրորդ օրը մասնակիցներն աշխատել են առանձին մասնախմբերով, որոնց ընթացքում քննարկվել են ամենօրյա դպրոցների հիմնախնդիրները և կրթական կառույցների հետ երկկողմանի համագործակցության հեռանկարները, մեկօրյա հայկական դպրոցների հիմնախնդիրները և աջակցության հնարավոր ուղղությունները, Հայաստանում սիրիահայերի կրթության կազմակերպման ու ինտեգրման հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև սովորողների խոսքի զարգացման հիմնախնդիրները տարբեր տարիքային խմբերում, արևմտահայերենի ուսուցման առանձնահատկությունները, ծնողների հետ աշխատանքի կազմակերպման նպատակները, եղանակները և ձևերը՝ հայեցի կրթության և դաստիարակության համատեքստում: Բացի այդ, լիագումար նիստերի ընթացքում քննարկվել են Սփյուռքի հայկական դպրոցների շրջանավարտների ավարտական քննությունների կազմակերպմանը և հայոց լեզվի վկայականի տրամադրմանն առնչվող հարցերը:

 

Խորհրդաժողովի օրակարգով նախատեսված քննարկմանը հանդես է եկել նաև Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, ով խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին բերել էր կաթողիկոսի օրհնությունը:

 

Խորհրդաժողովի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել «Էդիտ Պրինտ» և «Զանգակ» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել են ուսումնական և օժանդակ նոր նյութեր և մանկական գրականություն:
Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվելու է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների համար:

 

 

 

 

Կրթության եւ գիտության նախարարություն

Այս տարի Կրթության միջազգային ակադեմիայում հիմնականում պակաս չի եղել բժշկական և հումանիտար ուղղություններով

Ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապված է բնակչության թվի սակավության հետ․ Անահիտ Հարությունյան

Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ

Համագործակցության նոր հեռանկարներ Հայբուսակ համալսարանի ու ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև

«Հայբուսակ» համալսարանը հյուրընկալել էր ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը 

Շրջանավարտները հրաժեշտ տվեցին «Հայբուսակ» համալսարանին

 

«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները մեկնեցին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք

Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել. Լ. Մկրտչյան

 

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով:

 

Երևանում ֆրանսիական դպրոցը նշել է իր տասնամյա հոբելյանը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:

Armtimes.com-ը երեկ, մայիսի 24-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրու թիվ 41 դպրոցում 9-րդ դասարանցիները «վերջին դաս» միջոցառման համար մոտ 100 հազար դրամի չափով գումար են հավաքում: Այս մասին մեզ տեղեկացրել էր ծնողներից մեկի անմիջական ազգականը, ով դժգոհել էր, թե ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում այդ գումարը տրամադրել:

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը՝ մայիսի 17-ին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացվել են հայաստանցի դպրոցական աղջիկների ստեղծած բջջային հավելվածները, տեղի ունեցել հաղթող թիմերի պարգևատրման արարողություն։ 

 

Երևանի «Հայբուսակ» համալսարանի 2017-2018 ուստարվա ընդունելություն

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին

Ոսկե հուշամեդալ` երկարամյա մանկավարժական գործունեության համար

Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից

Այսօր Դպրոցական սննդի միջազգային օրն է

Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Ընթացքի մեջ են ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղերը

ԿԳՆ աշխատակազմի թիմը գրավել է առաջին տեղը

 Ի դեմս «Պատանեկան նվաճումների»՝ ունենք պետություն-հասարակական կազմակերպություն հաջողված փորձ. Լ. Մկրտչյան

ԿԳ նախարարի շրջաբերականը` մարզպետներին և Երևանի քաղաքապետին

Ի գիտություն դիմորդների

Կարեն Կարապետյան. «Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»

Վարձավճարի զեղչ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին

Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը:

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 760 շախմատիստ

Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները` ԿԳՆ ուշադրության կենտրոնում

 

«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի շախմատի դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը, որով էլ ամբողջությամբ ավարտվեց մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը

Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան

 

Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից

 

Հայաստանի Էկոլոգիական կրթության վերաբերյալ իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակներին առնչվող կլոր-սեղան քննարկում

 

Հեռավար սեմինարին մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն

 

Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները:

Կրթական նոր նախաձեռնություն` 21-րդ դարի մտածողությամբ

Դասընթաց Արարատի մարզում

Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:

 

Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: 

«Անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը». Լևոն Մկրտչյան

 

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

2016 թ.-ի մարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակում համագործակցելու վերաբերյալ:

Եթե գյուղն ունի հեռանկար և պետք է պահպանվի, ուրեմն՝ գյուղը պետք է դպրոց ունենա. Լևոն Մկրտչյան

Գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն

 

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց իր աշխատանքները՝ «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, ՀՀ բուհերի, ներառական կրթություն իրականացնող դպրոցների, վերականգնողական կենտրոնների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ Մինեսոտայի և Քոնքորդիայի համալսարանների փորձագետներ:

 

Երեկ` հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվել է ուսուցիչներին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Հոկտեմբերի 4-6-ը ՀՀ ԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում կազմակերպել էր հրահանգիչների վերապատրաստման դասընթաց: Նպատակն էր զարգացնել մարզային կրթական և արտակարգ իրավիճակների մասնագետների` ՀՀ ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունները:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե մեր բուհերում գործող օրենսդրությամբ ի՞նչ չափանիշներ են առաջադրում՝ ռեկտորի պաշտոնում տարբեր մարդկանց ընտրության հարցում, և մեջբերեց մի քանի խոշոր բուհերի կանոնադրությունից հատվածներ, որոնք հիմնականում նույնանման են. ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում. Լևոն Մկրտչյան

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դահլիճում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ, որին մասնակցել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Երևանի թիվ 3 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի ամենամեծ դասը» միջոցառմանը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն աշակերտներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծել է, որ «Աշխարհի ամենամեծ դաս» նախաձեռնության նպատակը նոր կյանք մտնող երիտասարդներին քաղաքակրթության մարտահրավերները հասու դարձնելն է.

 

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը մշտապես ունի չափելի արդյունքներ. Լ. Մկրտչյան

Կարևոր նշանակություն` լրացուցիչ կրթական ծրագրերին

Հանրային խորհուրդը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լ. Մկրտչյան

Ամփոփվել են բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները

Լավագույնների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում

Սիրիայի Կրթասիրաց վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»

Դպրոցական սնունդ ծրագիրն ունի դաստիարակչական կարևոր նշանակույթյուն

Կյանքից հեռացել է Հրաչյա Թամրազյանը

83 հազար աշակերտ կշարունակի ստանալ դպրոցական սնունդ 

 

Խ. Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անվան դասարան

Կմշակվի փոքր դպրոցների զարգացման հայեցակարգ

Հայ տեսակի շարունակությունը՝ կրթական համակարգի գլխավոր առաքելություն. Լ. Մկրտչյան

Փոփոխություններ` ավագ դպրոցների կայացման ու կրթության որակի բարելավման 

 

25 մասնակիցներից 15-ն արժանացել են մեդալների 

Օգոստոսյան խորհրդակցություններ՝ մարզերում և մայրաքաղաքում 

 

ԿԳ նախարարի շրջաբերականն արատավոր դրսևորումները բացառելու վերաբերյալ 

 

ԿԳ նախարարն այցելել է ուսանողական ճամբար

 

Յոթ մեդալ` մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

 

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները շարունակում են 

Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը 

 

Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ԿԳ նախարարության վկայական 

 

Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան ամփոփել է արդյունքները 

 

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 15 մեդալ 

 

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր 

Մեկնարկել է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը 

Հայ դպրոցականները միջագային օլիմպիադաներում մեդալներ են նվաճել

Ցուցակները կհրապարկվեն հուլիսի 15-ին

Էկոտուրիստական դասընթացներ Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանակներում

Վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը. Հովիկ Աբրահամյան 

Սփյուռքում գործող դպրոցը համայնքի պահպանման սյուներից է. Լևոն Մկրտչյան

Աշխատանքային այց` Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

«Ցածր աշխատավարձերը «հարվածում» են կրթության որակին»

Ազատ մտածողության ճանապարհ` ՀՀ բարձրագույն կրթական տարածք

Երկրի հզորությունը նաև որակյալ արհեստավորներն են. Լ. Մկրտչյան

Կրթությունն ոչ միայն պետք է սպասարկի, այլև ուղղորդի աշխատաշուկան. Լ. Մկրտչյան

  Գործնական լուծումներ` մարզերում առկա կրթական հիմնախնդիրներին

Երեխաների իրավունքների պաշտպանությունը` համագործակցության առանցքում

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին

Դասընթացներ Հայաստան-ԵՄ համագործակցության մասին

Ոսկե հուշամեդալների հանձնում ԿԳ նախարարությունում

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնել է ԿԳՆ առաջին կարգի դիպլոմներ:

Շիրակի մարզի կրթական հիմնախնդիրները` քննարկման առանցքում

Հայտնի է «Ամենախելացին» նախագծի հաղթողի անունը

Սերգո Երիցյանը ձգտում է Լեզվի պետական տեսչությունը հանել ԿԳ նախարարության կազմից. «Առավոտ»

 Օրենքի գերակայության անհրաժեշտությունը բուհական համակարգում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ  դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցած գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը: 


ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի»  (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հենզ Օլբերսի գլխավորությամբ:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա  բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:

 

 

«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց իր գյուտը. 10 տարվա ընթացքում 300 ճագարների աչքերի վրա փորձարկված դեղամիջոց, որով, ըստ նրա՝ առաջին անգամ հնարավոր է լիովին բուժել և՛ թթվային, և՛ հիմնային այրվածքները՝ լիակատար վերականգնելով հյուսվածքը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մրցել են արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, կրակային և շարային պատրաստություն անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի նորմատիվներ, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը: 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և HALO TRUST-ը համագործակցում են՝ կազմակերպելով պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթաց: Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդ լուսանկարիչների հմտությունները և բարձրացնել HALO TRUST-ի մարդասիրական աշխատանքի իրազեկման մակարդակը: HALO TRUST ընկերությունը ականազերծման և կասետային զինամթերքի մաքրման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդես եկավ այդ պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին ասուլիսով: Ներկայացրեց այն հիմնական խնդիրներն ու ձեռքբերումները, որոնք իր կարծիքով առկա են կրթության ոլորտում: Նախանշվեցին այն երկու ուղղությունները, որոնք նորանշանակ նախարարի գործունեության ընթացքում հատկապես են թիրախային լինելու: Դրանցից մեկը վերաբերում է ավագ դպրոցին, մյուսը՝ մագիստրանտական կրթությանը: Երկուսն էլ, նախարարի համոզմամբ, սովորողներից զուր ժամանակ են խլում, կյանքի ամբողջ երկու տարի:

Նոյեմբերին Լոռիում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը

Ի՞նչ պետք է իմանան հաշմանդամություն ունեցող անձանց դասընկերները

«Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է». Լևոն Մկրտչյան

Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն բուհում 

Երիտասարդ թարգմանիչները մասնակցել են ամենամյա համաժողովին

Դպրոցական ճաշարանում տեսախցիկներ տեղադրեցին

Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը 



340 դպրոցականներ պարգևատրվեցին

«Եթե դուք գիտակցում եք կրթության առաջնային դերը, ուրեմն ճիշտ ուղու վրա եք». Դեն Շեխտման  

«Հաջորդ սերունդ» կրթաթոշակ` երիտասարդ կենսագետների համար

«Գալիք» համալսարանն առաջնագծում ծառայող իր ուսանողներին ազատում է ուսումնական վարձերից 

Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները

Բարեփոխումներն ասպիրանտուրայում տեղապտույտի մեջ են 


Անահիտ Բախշյան. Ափսոս, ԿԳ նախարարությունը չլսեց 


Պայքար կոռուպցիայի դեմ. կհաջողե՞ ն արդյոք կրթական ոլորտում բարեվարքության նոր ծրագրերը 


Մայրաքաղաքի դպրոցների թվով 450 աշակերտ անցել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլ 


Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները

Եղեգի դպրոցը 3 առաջին դասարանցի ունի 


200-ից ավելի հայ ուսանողներ կսովորեն Ռուսաստանի բուհերում   

Ապագա ուսանող-փորձագետները քննարկեցին իրենց դերը բուհերի հավատարմագրման գործընթացում

Հայ դպրոցականները չեն մասնակցի Բաքվում կայանալիք քիմիայի միջազգային օլիմպիադային:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի 100 օրը Երևանի Հյուսիսային համալսարանում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան ամառ 2017»

Հարցումներ