Պաշտոնական - Պուտինը կմեկնի Բաքու

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կայցելի Բաքու՝ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդների առաջին եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Կրեմլի կայքը:

 

Սպասվում է, որ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Հասան Ռոուհանին կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության հարցեր, գործնական համագործակցությունը կարգավորելու հեռանկարները, մասնավորապես, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում:

 

Բաքվում գտնվելու ընթացքում ծրագրված են Ռուսաստանի նախագահի երկկողմանի բանակցությունները Ադրբեջանի եւ Իրանի առաջնորդների հետ:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ