Պաշտոնական - Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը

Մամուլի ազգային ակումբը խոր վրդովմունքով խստորեն դատապարտում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երևանում ՀՀ ոստիկանության՝ լրագրողների դեմ իրականացրած բռնությունները:

 

Արձանագրելով, որ
-​ լրագրողների դեմ բռնությունները նպատակաուղղված էին կանխելու ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացված անօրեն վայրագությունների մասին տեղեկատվության տարածումը և դրանց հանրայանցումը;

 

Վկայակոչելով՝
-​ բռնությունների ենթարկված ԶԼՄ-ների լրագրողների (A1+, 1in.am, «Ազատություն» ռադիոկայան, news.am, «Արմենիա» հեռուստաընկերություն և այլն) տեսանյութերը և հրապարակումներն առ այն, որ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրականացված բռնությունները եղել են ուղղորդված;

 

Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ
- թե՛ լրագրողների, թե՛ ցուցարարաների դեմ բռնությունները եղել են նպատակաուղղված և նախօրոք ծրագրավորված:
Մամուլի ազգային ակումբը վստահություն չի տածում իրավապահ մարմինների հավաստիացումների հանդեպ, թե նման վայրագությունները կատարողները պատասխանատվություն կկրեն. նախորդ փորձերը ցույց են տվել, որ հասարակության և լրագրողների նկատմամբ ոստիկանների կազմակերպած հանցավոր բռնությունները երբևէ չեն պատժվել։

 

Մամուլի ազգային ակումբն իր զորակացությունն է հայտնում Հայաստանում ստեղծված գերբարդ ներքաղաքական իրավիճակում իրենց մասնագիտական գործունեությունը խիզախորեն իրականացնող այն լրագրողներին, ովքեր հավատարիմ են մասնագիտական սկզբունքներին և իրենց գործունեությունն իրականցնում են ի շահ հասարակության՝ տեղեկացնելով Հայաստանի, միջազգային հանրությանը և Սփյուռքին Հայաստանում իրականացվող վայրագությունների մասին՝ դրանով իսկ ի ցույց դնելով ՀՀ իշխանությունների գործունեության մեթոդները, գործելակերպն ու դեմքը:

 

Մամուլի ազգային ակումբը դիմում է՝
-​ խոսքի և մամուլի ազատության հարցերով նախանձախնդիր միջազգային բոլոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպանություններին՝ կոչ անելով նրանց վրդովմունքի ձայն բարձրացնել լրագրողների և խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող բռնարարքների դեմ և հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ