Սպորտ - Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոնի օլիմպիական խաղերում դոպինգ-թեստերի հերթական ստուգման արդյունքները: Դոպինգ-թեստ հանձնած մարզիկների ցուցակում եղել է նաև հայազգի Հռիփսիմե Խուրշուդյանն, ով առաջին ստուգման ժամանակ որակազրկվել էր:

 

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի՝ նախկինում հայտնաբերված արգելված խթանիչը եղել է նաև 2-րդ ստուգման ժամանակ: Հռիփսիմե Խուրշուդյանը բացի որակազրկումից կարող է զրկվել նաև Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալից:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի լրատվության բաժինը:

 

Հրապարակված մարզիկների ցուցակում տեղ են զբաղեցրել Ռուսաստանի Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Վրաստանի ու Բելառուսի ներկայացուցիչներ: Որակազրկված մարզիկների ցանկում կան օլիմպիական չեմպիոններ:

 

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ չի անի ոչ մի հայտարարություն մինչև ամեն ինչ վերջնական պարզ չդառնա:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ