Պաշտոնական - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Դեռ հայտնի չէ նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամկետը: Համանախագահները` ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, կնպաստեն կողմերի միջեւ երկխոսության շարունակականությանը»,-ասել է Ուորլիքը:

 

 

Նյութն ամբողջությամբ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ