Սպորտ - Հայաստանի Հանրապետության պատվիրակության առաջին մեդալը՝ «Ասիայի երեխաներ» մարզական խաղերում

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, գեղար-վեստական մարմնամարզուհի Յուլիյա Վոդոպյանովան դարձել է բրոնզե մեդալակիր:

 

Յու. Վոդոպյանովան գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան է, նրա անձնական մարզիչներն են Գայանե Ներսիսյանը և Նատալյա Տիշինան:

 

Նշենք, որ հուլիսի 5-17-ը Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» միջազգային մրցաշարը 6-րդն է: Խաղերին մեր երկրի պատվիրակությունը մասնակցում է առաջին անգամ:

 

 

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ