Սպորտ - Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաջող մեկնարկը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

 Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթական մեկնարկով է սկսել իր մասնակցությունը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

 

Տղամարդկանց մեր ընտրանին իր առաջին խաղն անցկացրել է տանտերերի՝ Մոլդովայի հավաքականի հետ և հաղթել խոշոր՝ 83:64 հաշվով:

 

Առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Անդորրայի, Ջիբրալթարի, Իռլանդիայի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի և Ուելսիհավաքական թիմերը: Մեր հավաքականը Մոլդովա է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ:

 

Իր ներկայությամբ մեր բասկետբոլիստներին ոգևորել է նաև Քիշինևում գտնվող Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

 

Նշենք, որ մեր տղաների հաջորդ խաղը տեղի կունենա այսօր՝ հունիսի 29-ին, որտեղ կմրցի Անդորրայի հավաքականի հետ:

 

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ