«Տեսակետ» մամուլի ակումբ - ՇՈՒՏՈՎ. Հունիսի 27-ին

Թեման՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված մրցույթն անցկացվել է մասնակցության իրավունքի սահմանափակմամբ, ինչպես նաև մրցույթին մասնակցել են ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ: Մասնավոր ընկերության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալու, այն վերջինիս դեմ որակազրկման գործընթաց սկսելու համար օգտագործելու, պետական գերատեսչական մարմնի կողմից մասնավոր ընկերությանը ոլորտից դուրս մղելու, ոլորտը մենաշնորհելու նպատակով ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ-ի գերիշխող դիրքի չարաշահման, ազատ մրցակցության և մասնավոր կազմակերպությունների լուծարման գործընթացների վրա այս ամենի ունեցած ազդեցության, ինչպես նաև շահույթ չհետապնդող պետական մարմնի կողմից արվող գործողությունների պատճառով, որոնք վերապահված են տնտեսվարող սուբյեկտներին, մասնավոր ընկերության 180 աշխատակիցներ կարող են զրկվել աշխատանքից, քանի որ իրականացվել են նաև վարչապետ Հ. Աբրահամյանի՝ 12.05.16 թ. հայտարարությանը հակառակ գործողություններ: Բանախոսները կներկայացնեն փաստարկներ իրավական խախտումների մասին և կխոսեն իրենց հետագա անելիքների շուրջ»:

 

Ժամը 12.00 հյուրն է գրող-լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը:

Թեման՝ «Լարախաղացությունը՝ որպես անհետացող մշակույթ. վերականգնման փորձերը և ուղիները: Արցախյան հիմնախնդիր. հնարավոր զարգացումները՝ ըստ ազատամարտում իր ներդրումն ունեցած գրող-լարախաղացի»:

 

Ժամը 13.00 հյուրերն են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և սեքսոլոգ-հոգեբան Հրաչյա Տաթևյանը: Թեման՝ «Ինչու ծննդականում չի նշվում երեխայի սեռը. սոցիալ-հոգեբանական հետևանքներ»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ