Կրթություն - Օրենքի գերակայության անհրաժեշտությունը բուհական համակարգում

 

<<Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի>> (2004թ.) 6-րդ հոդվածում ամրագրված է. <<Ըստ կրթական ծրագրերի դիմորդների, ներառյալ օտարերկրյա քաղաքացիների… ընդունելության և ուսումնական գործընթացի կազմակերպումը բուհի իրավասության և ինքնակառավարության շրջանակներում է>>: Մյուս կողմից <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի (1999թ.) 15-րդ հոդվածով ամրագրված էր. <<Բուհի սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը…>>:

Տարիներ շարունակ այդպես էլ արվում էր: ՀՀ-ում գործող բոլոր բուհերը իրենք էին կազմակերպում իրենց ընդունելությունը՝ կառավարության կողմից սահմանված ընդհանուր պահանջների հաշվառումով` կրթական տվյալ աստիճանի համար նախորդ կրթական հենքի համապատասխան դիմորդների կրթության ավարտական փաստաթղթերի հիման վրա:

Կառավարությունը, որպես պետական բուհերի հիմնադիր, այդ բուհերի ընդունելությունը կազմակերպում էր միասնական ընդունելության քննությունների միջոցով, ինչը չէր հակասում <<Կրթության մասին ՀՀ օրենքի>> 15-րդ հոդվածին: 2009-ի դեկտեմբերին Երևանի Հյուսիսային համալսարանի նորակառույց դահլիճի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որտեղ ներկա էին նաև պետ. հավատարամագրված ոչ պետական բուհերի ռեկտորներ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ելույթի ընթացքում բարձր գնահատեց պետական բուհերի ընդունելության միասնական քննական համակարգը և առաջարկեց. <<Այն պետական հավատարմագրված ոչ պետական բուհերը, որոնք կամովին կմասնակցեն բուհերի ընդունելության միասնական քննական համակարգին, կառավարության կողմից կստանան բանակի տարկետման և պետության միջոցների հաշվին անվճար ուսուցման իրավունքի որոշ տեղեր>>: Ես անմիջապես առարկեցի բանակի տարկետման իրավունքի չարաշահմանը, հիշեցնելով, որ մեր կարգավիճակում գտնվող երկրներում, օրինակ, Իսրայելում, նույնիսկ աղջիկներն են բանակում պարտադիր ծառայում: Միաժամանակ հրապարակեցի, որ Հյուսիսային համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվել է <<Ոչ տարկետման իրավունքին>> շարժումը և բազմաթիվ միջոցառումների` հանդիպում զինվորների հետ,  ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած <Բաց> դասերի  և այլ միջոցառումների ընթացքում բարձրաձայնվել է այդ մասին: Հյուսիսային համալսարանի ուսանողները կողմնակից են <<Զինապարտության  մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն: Բայց և այնպես, մեկ տասնյակից էլ պակաս պետ. հավատարմագրված ոչ պետական բուհերի ռեկտորների ստորագրությամբ նախարարին խնդրագիր ներկայացրեցինք՝ մեր բուհերը ներառելու բակալավրի կրթական աստիճանով(ծրագրով) ՀՀ-ում կազմակերպվող բուհերի ընդունելության միասնական քննական համակարգ: Սակայն հաջորդ տարվանից արդեն ՀՀ բոլոր ոչ պետական բուհերը, առանց հիմնադիրների համաձայնության, ներառվեցին բակալավրի կրթական աստիճանով առկա ուսուցման բուհերի ընդունելության քննությունների միասնական համակարգ: Իհարկե, 28.10.10 թվականին <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 15-րդ ինչպես նաև <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածներում փոփոխություններ կատարվեցին, այն է. <<… պետական և ոչ պետական բուհերի ընդունելության պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը>>  և ոչ պետական բուհերի ընդունելության կարգի հաստատման լիազորությունները նույնպես վերապահվեցին ՀՀ կառավարությանը: Ցավոք,  օրենսդրական փոփոխությունների հեղինակները <մոռացության էին մատնել> 2004-ին ընդունված <<Բարձրագույն կրթության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև 1999-ին ընդունված <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով ամրագրված <<Ընդունելությունը բուհի իրավասությունն է>> օրենսդրական նորմը, որը <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի համաձայն գերակա է ավելի ուշ՝ 2010-ին <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 15-րդ և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածների փոփոխությամբ ամրագրված՝ <<Ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը>> նորմի նկատմամբ: Այդպես էլ տարիներ շարունակ օրենքի կոպիտ խախտումով ՀՀ ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով (աստիճանով) առկա ուսուցման ընդունելությունը իրականացվում է միասնական ընդունելության քննությունների միջոցով: Նկատենք, որ <<Բարձրագույն կրթության մասին>> ՀՀ օրենքի նոր նախագիծը կազմողները 6 տարի ուշացումով նկատել են բացթողումը և նախագծի 6-րդ հոդվածից հանել են <<Ընդունելությունը բուհի իրավասությունն է>> պնդումը: Իհարկե նախագիծը կազմողները նաև հաստատում են, որ տարիներ շարունակ մեզնից շատերը գործել են. <<տերը ես եմ բակլան խաշած եմ ցանում>> սկզբունքով: Ավելացնենք, որ օրենքի շրջանցումը դեռ քիչ է եղել և տարիներ շարունակ միասնական ընդունելության կազմակերպումը իրականացվել է <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի, այն է. <<Հավատարմագրված բուհերը իարավահավասար են անկախ սեփականության ձևից>> նորմի կոպիտ խախտումներով: Թվարկենք այդ խախտումներից մի քանիսը:

  1. <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով ամրագրված է. <<Պետական ուսումնական հաստատությունները և դրանց մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթացը>>, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ կետում ամրագրված է. <<Հավատարմագրված ոչ պետական բուհերի մասնագիտությունների մինչև 25 տոկոսը կարող են լինել չհավատարմագրված>>: ԳԹԿ-ի կողմից տարիներ շարունակ հրապարակվող բուհերի միասնական ընդունելության հայտարարություններում պարտադիր հավատարմագրման ենթակա, բայց չհավատարմագրված պետական բուհերի մասնագիտությունները դիմորդներին են ներկայացվում կեղծ ձևով, այսինքն որպես հավատարմագրված, իսկ հավատարմագրված ոչ պետական բուհերի թույլատրելի չհավատարմագրված մասնագիտությունների դիմաց աստղանիշով տարբերակվում է նրանց չհավատարմագրված լինելը:

Ի դեպ <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն պետական հավատարմագրված ոչ պետական բուհերին իրավունք է վերապահվում թույլատրելի բոլոր մասնագիտությունների շրջանավարտներին նույնպես շնորհելու պետական դիպլոմներ:

  1. <<Կրության մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետով նշված է, որ միասնական ընդունելության քննությունների հայտարարությամբ պետք է հրապարակվի միայն տվյալ բուհի մասնագիտությունների ցանկը: Մինչդեռ պետական բուհերի մասով հրապարակվում է նաև մասնագիտացումները, որը, ինչ խոսք, նպաստավոր է այդ բուհերի համար: Օրինակ մինչև 2016 թվականը ՀՀ կառավարության որոշման համաձայն <<Օտար լեզու և գրականություն>> մասնագիտությունը իր մեջ կարող էր ներառել <<Անգլերեն լեզու և գրականություն>>, <<Իսպաներեն լեզու և գրականություն>>, <<Գերմաներեն լեզու և գրականություն>> իտալերեն, արաբերեն և այլն: Միասնական ընդունելության հայտարարություններում պետական բուհերի մասով օրենքի խախտումով  թվարկվում են այդ բոլոր մասնագիտացումները, իսկ ոչ  պետական բուհերի մասով հրապարակվում են միայն մասնագիտությունները, որոնք իհարկե չեն արժանանում դիմորդների հավանությանը:
  2. Պետական բուհերի դիմաց միասնական հայտարարություններում նշվում են բանակի տարկետման, ինչպես նաև անվճար ուսուցման տեղեր, իսկ ոչ պետական բուհերի մասով հայտարարություներում չեն հրապարակվում նույնիսկ այդ բուհերի միջոցների հաշվին հատկացվող անվճար տեղերը բազմաթիվ զեղչերի և արտոնությունների պայմանները:
  3. Միասնական ընդունելության քննությունները տարիներ շարունակ կազմակերպվում են միայն պետական բուհերի շենքերում, պետական բուհերի դասախոսների միջոցով և այլն:

Մեր կողմից վերը նշվեց, որ ՀՀ ԿԳ նախկին նախարարը 2009-ին խոստացել էր պետական հավատարմագրված ոչ պետական բուհերի համար միասնական ընդունելության համակարգ ներառվելու պայմաններում կարող է ապահովվել պետության միջոցներով անվճար ուսուցման` պետական պատվերի հնարավորություն: Բացառիկ հնարավորություն է ստեղծվել նշելու նաև նախկին նախարարի արդարամտությունը և չարժե այն մոռացության մատնել:

Կարծում եմ ՀՀ ԿԳ նախկին նախարարի առաջարկությամբ կամ գոնե նրա համաձայնությամբ 2010 թվականի հոկտեմբերին փոփխություններ կատարվեցին  <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածներում ընդունվեց հետևյալ օրենսդրական նորմը. <<Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բուհերում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ>>: Ուշադրության է արժանի այն, որ համապատասխան օրենքներում փոփոխությունները` ընդունելության կարգի հաստատումը կառավարության լիազորությանը թողնելու մասին, ինչպես նաև ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերում անվճար կրթության հնարավորություն ապահովելու մասին կատարվել են միաժամանակ`28.10.10թ., սակայն առաջինը <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի խախտումով սկսել է գործել 2011 թվականից, իսկ 2-րդը նոր է փորձարկվելու: Այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործում են ըստ մասնագիտությունների պետական հավատարմագրված բակալավրի կրթական ծրագիր ունեցող 26 բուհ, որոնց մեծ մասը աշխատում են չխախտելով <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետը: Նշված բուհերի մեջ կան բուհեր, որոնք աշխատում են այդ կետերի խախտումներով: Մեր կարծիքով օրինաախտներին կարելի է բերել օրինապաշտության դաշտ և հիշատակված 26 բուհերի շրջանում իրականացնել դեռևս 2010 թվականից բարձրագույն կրթության համակարգում ընդունված 2 օրենքներով ամրգարված նոր Անկախ Հայաստանի օրենսդրական ռազմավարության գլուխգործոցը, որն իրավահավասար պայմաններ է ապահովում հանրապետության ռազմավարական ոլորտում` Բարձրագույն կրթության համակարգում: Հակառակ դեպքում անհրաժեշտ է հավատարիմ մնալ օրինապաշտությանը, հրապարակավ ընդունել 2004-ին ընդունված <<Բարձրագույն և հետբուհական մասինագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի գերակայությունը 2010-ին <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 15-րդ և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածներում կատարված փոփոխությունների նկատմամբ և պետ. հավատարմագրված ոչ պետական բուհերի ընդունելությունը թողնել բուհերի իրավասությանը և քննարկել այդ բուհերի ամփոփիչ ատեստավորման իրավասությունը կրթության կառավարման լիազոր մարմնին թողնելու հարցը: Մեկ անգամ ևս հիշենք, որ ընդունելության գործընթացիապակենտրոնացումն ու ապապետականացումը հակակոռուպցիոն անհրաժեշտ պայմաններ են, որոնք էապես կնապստեն նաև ներդրված միջոցների արդյունավետությանը և կրթության որակի բարձրացմանը: Քննարկելով բուհերի միասնական ընդունելության խնդիրը չարժե անտեսել բուհերում գոյություն ունեցող բանակի տարկետման հատկապես վերջերս շատ շրջանառվող խնդիրը: Մեկ անգամ ևս հիշենք, որ բանակի տարկետման իրավունքը շատ տարիներ առաջ բխել է երկրի շահերից, դեռևս 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային միությունը, ասել է թե մեր երկիրը բանակում որոշ մասնագիտությունների գծով բարձրագույն կրթությամբ կադրերի կարիք է ունեցել, որի հետևանքով էլ առաջացել է տարկետման իրավունքի անհրաժեշտությունը: Մեր օրերում գրեթե բոլոր մասնագիտությունների գծով մենք ունենք անհրաժեշտ քանակի բարձրագույն կրթությամբ կադրեր: Հետևաբար բուհում սովորելու առիթով բանակում ծառայության տարկետման իրավունքը լրիվ ավելորդ է, այն անհիմն բարձրացնում է այս կամ այն բուհի արհեստական վարկանիշը, որոշ դեպքերում, պայմանավորված առանձին <<հզոր>> անհատների շահերով և մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը: Ցավով հիշենք, որ 3 տարի առաջ ՀՀ-ում գործող մի խումբ տրանսազգային բուհերի շուրջ 150 տարկետման իրավունքի տեղ հատկացրեց, դրանով իսկ մենք նպաստեցինք Հայաստանից արտագաղթողների թվաճին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործող տրանսազգային բուհերի շրջանավարտները ունենալով արտերկրների բարձրագույն կրթության դիպլոմ լավ կյանքի խաբկանքով բռնում են արտագաղթի ճանապարհը և շատ հաճախ լրացնում են արտերկրների գործազուրկների քանակը:

Բոլոր դեպքերում մենք առաջիկայում կունենանք միասնական ընդունելություն հայաստանյան բոլոր բուհերի համար, ոչ պետական հավատարմագրված հայկական համալսարաններում մրցութային կարգով կիրականացնենք պետության միջոցներով անվճար ուսուցում, Հայաստանը կդարձնենք տարածաշրջանային գիտակրթական կենտրոն, կընդունենք բարձրագույն կրթության նոր օրենք, կունենանք միայն անվճար ուսուցմամբ պետական բուհեր, կընդունենք ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման նոր օրենք թե ոչ, սակայն առաջին հերթին մենք պետք է անողոք պայքար ծավալենք բարձրագույն կրթության համակարգում առկա օրինախախտումների և անարդարությունների դեմ: Հզոր Հայաստան կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է օրենքի գերակայությամբ արդար մրցակցային պայմանների ապահովում Հայաստանյան բուհերի ուսանողների շրջանում:

 

 

Հյուսիսային համալսարանի ռեկտոր,

<Պետ.հավատարմագրված հայկական

համալսարանների ռեկտորների խորհուրդ>>

ՀԿ-ի նախագահ`                           Բ.Մակիչյան

 

Այս տարի Կրթության միջազգային ակադեմիայում հիմնականում պակաս չի եղել բժշկական և հումանիտար ուղղություններով

Ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապված է բնակչության թվի սակավության հետ․ Անահիտ Հարությունյան

Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ

Համագործակցության նոր հեռանկարներ Հայբուսակ համալսարանի ու ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև

«Հայբուսակ» համալսարանը հյուրընկալել էր ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը 

Շրջանավարտները հրաժեշտ տվեցին «Հայբուսակ» համալսարանին

 

«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները մեկնեցին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք

Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել. Լ. Մկրտչյան

 

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով:

 

Երևանում ֆրանսիական դպրոցը նշել է իր տասնամյա հոբելյանը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:

Armtimes.com-ը երեկ, մայիսի 24-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրու թիվ 41 դպրոցում 9-րդ դասարանցիները «վերջին դաս» միջոցառման համար մոտ 100 հազար դրամի չափով գումար են հավաքում: Այս մասին մեզ տեղեկացրել էր ծնողներից մեկի անմիջական ազգականը, ով դժգոհել էր, թե ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում այդ գումարը տրամադրել:

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը՝ մայիսի 17-ին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացվել են հայաստանցի դպրոցական աղջիկների ստեղծած բջջային հավելվածները, տեղի ունեցել հաղթող թիմերի պարգևատրման արարողություն։ 

 

Երևանի «Հայբուսակ» համալսարանի 2017-2018 ուստարվա ընդունելություն

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին

Ոսկե հուշամեդալ` երկարամյա մանկավարժական գործունեության համար

Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից

Այսօր Դպրոցական սննդի միջազգային օրն է

Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Ընթացքի մեջ են ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 26-րդ մարզական խաղերը

ԿԳՆ աշխատակազմի թիմը գրավել է առաջին տեղը

 Ի դեմս «Պատանեկան նվաճումների»՝ ունենք պետություն-հասարակական կազմակերպություն հաջողված փորձ. Լ. Մկրտչյան

ԿԳ նախարարի շրջաբերականը` մարզպետներին և Երևանի քաղաքապետին

Ի գիտություն դիմորդների

Կարեն Կարապետյան. «Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»

Վարձավճարի զեղչ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին

Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը:

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 760 շախմատիստ

Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները` ԿԳՆ ուշադրության կենտրոնում

 

«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի շախմատի դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը, որով էլ ամբողջությամբ ավարտվեց մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը

Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան

 

Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից

 

Հայաստանի Էկոլոգիական կրթության վերաբերյալ իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակներին առնչվող կլոր-սեղան քննարկում

 

Հեռավար սեմինարին մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն

 

Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները:

Կրթական նոր նախաձեռնություն` 21-րդ դարի մտածողությամբ

Դասընթաց Արարատի մարզում

Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:

 

Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: 

«Անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը». Լևոն Մկրտչյան

 

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

2016 թ.-ի մարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակում համագործակցելու վերաբերյալ:

Եթե գյուղն ունի հեռանկար և պետք է պահպանվի, ուրեմն՝ գյուղը պետք է դպրոց ունենա. Լևոն Մկրտչյան

Գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն

 

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց իր աշխատանքները՝ «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան, ՀՀ բուհերի, ներառական կրթություն իրականացնող դպրոցների, վերականգնողական կենտրոնների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ Մինեսոտայի և Քոնքորդիայի համալսարանների փորձագետներ:

 

Երեկ` հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվել է ուսուցիչներին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Հոկտեմբերի 4-6-ը ՀՀ ԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում կազմակերպել էր հրահանգիչների վերապատրաստման դասընթաց: Նպատակն էր զարգացնել մարզային կրթական և արտակարգ իրավիճակների մասնագետների` ՀՀ ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունները:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե մեր բուհերում գործող օրենսդրությամբ ի՞նչ չափանիշներ են առաջադրում՝ ռեկտորի պաշտոնում տարբեր մարդկանց ընտրության հարցում, և մեջբերեց մի քանի խոշոր բուհերի կանոնադրությունից հատվածներ, որոնք հիմնականում նույնանման են. ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում. Լևոն Մկրտչյան

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դահլիճում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ, որին մասնակցել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Երևանի թիվ 3 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի ամենամեծ դասը» միջոցառմանը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն աշակերտներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծել է, որ «Աշխարհի ամենամեծ դաս» նախաձեռնության նպատակը նոր կյանք մտնող երիտասարդներին քաղաքակրթության մարտահրավերները հասու դարձնելն է.

 

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը մշտապես ունի չափելի արդյունքներ. Լ. Մկրտչյան

Կարևոր նշանակություն` լրացուցիչ կրթական ծրագրերին

Հանրային խորհուրդը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լ. Մկրտչյան

Ամփոփվել են բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները

Լավագույնների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում

Սիրիայի Կրթասիրաց վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»

Դպրոցական սնունդ ծրագիրն ունի դաստիարակչական կարևոր նշանակույթյուն

Կյանքից հեռացել է Հրաչյա Թամրազյանը

83 հազար աշակերտ կշարունակի ստանալ դպրոցական սնունդ 

 

Խ. Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անվան դասարան

Կմշակվի փոքր դպրոցների զարգացման հայեցակարգ

Հայ տեսակի շարունակությունը՝ կրթական համակարգի գլխավոր առաքելություն. Լ. Մկրտչյան

Փոփոխություններ` ավագ դպրոցների կայացման ու կրթության որակի բարելավման 

 

25 մասնակիցներից 15-ն արժանացել են մեդալների 

Օգոստոսյան խորհրդակցություններ՝ մարզերում և մայրաքաղաքում 

 

ԿԳ նախարարի շրջաբերականն արատավոր դրսևորումները բացառելու վերաբերյալ 

 

ԿԳ նախարարն այցելել է ուսանողական ճամբար

 

Յոթ մեդալ` մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

 

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները շարունակում են 

Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը 

 

Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ԿԳ նախարարության վկայական 

 

Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան ամփոփել է արդյունքները 

 

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 15 մեդալ 

 

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր 

Մեկնարկել է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը 

Հայ դպրոցականները միջագային օլիմպիադաներում մեդալներ են նվաճել

Ցուցակները կհրապարկվեն հուլիսի 15-ին

Էկոտուրիստական դասընթացներ Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանակներում

Վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը. Հովիկ Աբրահամյան 

Սփյուռքում գործող դպրոցը համայնքի պահպանման սյուներից է. Լևոն Մկրտչյան

Աշխատանքային այց` Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

«Ցածր աշխատավարձերը «հարվածում» են կրթության որակին»

Ազատ մտածողության ճանապարհ` ՀՀ բարձրագույն կրթական տարածք

Երկրի հզորությունը նաև որակյալ արհեստավորներն են. Լ. Մկրտչյան

Կրթությունն ոչ միայն պետք է սպասարկի, այլև ուղղորդի աշխատաշուկան. Լ. Մկրտչյան

  Գործնական լուծումներ` մարզերում առկա կրթական հիմնախնդիրներին

Երեխաների իրավունքների պաշտպանությունը` համագործակցության առանցքում

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին

Դասընթացներ Հայաստան-ԵՄ համագործակցության մասին

Ոսկե հուշամեդալների հանձնում ԿԳ նախարարությունում

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնել է ԿԳՆ առաջին կարգի դիպլոմներ:

Շիրակի մարզի կրթական հիմնախնդիրները` քննարկման առանցքում

Հայտնի է «Ամենախելացին» նախագծի հաղթողի անունը

Սերգո Երիցյանը ձգտում է Լեզվի պետական տեսչությունը հանել ԿԳ նախարարության կազմից. «Առավոտ»

 Օրենքի գերակայության անհրաժեշտությունը բուհական համակարգում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ  դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցած գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը: 


ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի»  (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հենզ Օլբերսի գլխավորությամբ:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա  բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:

 

 

«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց իր գյուտը. 10 տարվա ընթացքում 300 ճագարների աչքերի վրա փորձարկված դեղամիջոց, որով, ըստ նրա՝ առաջին անգամ հնարավոր է լիովին բուժել և՛ թթվային, և՛ հիմնային այրվածքները՝ լիակատար վերականգնելով հյուսվածքը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մրցել են արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, կրակային և շարային պատրաստություն անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի նորմատիվներ, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը: 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և HALO TRUST-ը համագործակցում են՝ կազմակերպելով պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթաց: Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդ լուսանկարիչների հմտությունները և բարձրացնել HALO TRUST-ի մարդասիրական աշխատանքի իրազեկման մակարդակը: HALO TRUST ընկերությունը ականազերծման և կասետային զինամթերքի մաքրման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդես եկավ այդ պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին ասուլիսով: Ներկայացրեց այն հիմնական խնդիրներն ու ձեռքբերումները, որոնք իր կարծիքով առկա են կրթության ոլորտում: Նախանշվեցին այն երկու ուղղությունները, որոնք նորանշանակ նախարարի գործունեության ընթացքում հատկապես են թիրախային լինելու: Դրանցից մեկը վերաբերում է ավագ դպրոցին, մյուսը՝ մագիստրանտական կրթությանը: Երկուսն էլ, նախարարի համոզմամբ, սովորողներից զուր ժամանակ են խլում, կյանքի ամբողջ երկու տարի:

Նոյեմբերին Լոռիում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը

Ի՞նչ պետք է իմանան հաշմանդամություն ունեցող անձանց դասընկերները

«Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է». Լևոն Մկրտչյան

Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն բուհում 

Երիտասարդ թարգմանիչները մասնակցել են ամենամյա համաժողովին

Դպրոցական ճաշարանում տեսախցիկներ տեղադրեցին

Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը 



340 դպրոցականներ պարգևատրվեցին

«Եթե դուք գիտակցում եք կրթության առաջնային դերը, ուրեմն ճիշտ ուղու վրա եք». Դեն Շեխտման  

«Հաջորդ սերունդ» կրթաթոշակ` երիտասարդ կենսագետների համար

«Գալիք» համալսարանն առաջնագծում ծառայող իր ուսանողներին ազատում է ուսումնական վարձերից 

Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները

Բարեփոխումներն ասպիրանտուրայում տեղապտույտի մեջ են 


Անահիտ Բախշյան. Ափսոս, ԿԳ նախարարությունը չլսեց 


Պայքար կոռուպցիայի դեմ. կհաջողե՞ ն արդյոք կրթական ոլորտում բարեվարքության նոր ծրագրերը 


Մայրաքաղաքի դպրոցների թվով 450 աշակերտ անցել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլ 


Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները

Եղեգի դպրոցը 3 առաջին դասարանցի ունի 


200-ից ավելի հայ ուսանողներ կսովորեն Ռուսաստանի բուհերում   

Ապագա ուսանող-փորձագետները քննարկեցին իրենց դերը բուհերի հավատարմագրման գործընթացում

Հայ դպրոցականները չեն մասնակցի Բաքվում կայանալիք քիմիայի միջազգային օլիմպիադային:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի 100 օրը Երևանի Հյուսիսային համալսարանում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան ամառ 2017»

Հարցումներ