Պաշտոնական - Բան Կի Մունի հարավկովկասյան այցը չեղյալ է հայտարարվել


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում էր ապրիլի 25-ին առաջին անգամ այցելել Հայաստան: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսվում էր նաեւ Բան Կի Մունի այցը Թբիլիսի եւ Բաքու: 

«Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, գլխավոր քարտուղարը շատ էր ցանկանում այցելել տարածաշրջան, սակայն հրատապ հարցերով պայմանավորված՝ այդ օրերին պետք է գտնվի այլ վայրում: Ուստի Հարավային Կովկաս այցի ժամկետները կվերանայվեն»,-  ասել է Արմինե Հալաջյանը:

Այցի չեղարկումը նշանակում է, որ Բան Կի Մունը չի մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին: Հայաստանի ԱԳՆ ապրիլի 20-ին հայտարարել էր, որ բոյկոտելու է ֆորումը եւ չի միանում ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին, ուստի հռչակագիրը չի կարող ընդունվել:

Նյութի աղբյուր՝ http://www.mediamax.am/am/news/foreignpolicy/17941/#sthash.Uz9TO3dg.dpuf

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ