Պաշտոնական - ԱՄՆ դեսպանի կարծիքով Հայաստանում «մայդան»-ային տրամադրություններ չկան

«Չեմ կարծում, որ որևէ նմանություն կա այն ամենի մեջ, ինչ մենք տեսնում ենք այստեղ՝ Երևանի կենտրոնում, և այն պայքարի, որ տեղի էր ունենում Ուկրաինայում՝ Մայդանում: Եվ որևէ կերպ Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս հարցում չկա»:
Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը 1in.am-ի հետ զրույցում պատասխանելով այն պնդումներին, թե Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիան կազմակերպված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից: 

Դեսպան Միլզը ասել է, որ տեղի ունեցողը «ինքնաբուխ արձագանք էր հասարակության կողմից», «…և մեր՝ որպես դիվանագետների գործը այս զարգացումներին հետևելն էր, դիտարկելը և որպես բարեկամներ՝ մեր ձայնը բարձրացնելը, ինչպես մենք արեցինք երեքշաբթի օրը»: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ