Պաշտոնական - Վիգեն Սարգսյանը «գենդեր» բառի մասին

Արտաքին գործերի նախարարի տեղակալՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆը ՀՀ կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում էր հաստատել «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարություն երիտասարդների աշխատանքում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ-ի նախահաշվը: Ըստ փոխնախարարի, ծրագիրը ներկայացված է ԿԳՆ-ի կողմից եւ ընդգրկված է կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակում, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, ֆինանսավորումն արդեն հատկացված է, ծավալը կազմում է ո՛չ ավել, ո՛չ պակաս 24 հազար ԱՄՆ դոլար:

Սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ դեմ արտահայտվեց վերոնշյալ ծրագրին` մասնավորապես նշելով. «Խոսքը կրկին կանանց եւ տղամարդկանց հավասարություն» հասկացությունը «գենդեր» հասկացությամբ փոխարինելու անընդհատ ջանքի եւ փորձի մասին է: Մենք սա անցել ենք օրենսդրարական դաշտում` օրենքի քննարկման ժամանակ, հիմա նորից ենք գալիս: Ընդ որում` հիմնավորումն, ուղղակի, սպանում է` պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա «գենդեր» հասկացության սխալ կամ թերի ընկալում եւ դա պետք է ուղղել: «Գենդեր» հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում, դա սեռի սոցիալական ընկալման ձեռբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց եւ կանանց հավասարությունը: Հայ Առաքելական եկեղեցին էլ է այս մասին հայտնել իր տեսակետը: Ինչո՞ւ ենք մենք նորից վերադառնում մի բանի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում: Եթե ուզում ենք կանանց ու  տղակամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ի՞նչ գենդեր, ինչի՞ ենք «գենդեր» տերմինն անընդհատ մտցնում ակտերի մեջ: Կարծում եմ, որ որոշման նախագիծը պետք է խմբագրել»,- գրում է «Իրավունք»-ը:

 

Մանրամասները՝  http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=27889:l-r&catid=41:lurer&Itemid=57

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ