Պաշտոնական - Փորձաքննությունների Ազգային Բյուրոն նշում է հոբելյանը

10-ամյա հոբելյանի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոն հունիսի 16-17-ին անցկացնելու է գիտաժողով «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» խորագրով։ Գիտաժողովի բացումը տեղի կունենա հունիսի 16-ին ժ. 9։30-ին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի շենքում։ Հհասցեն՝ ծովակալ Իսակովի պողոտա, 24։ Այնուհետև մասնակիցները կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ հայաստանցի և արտասահմանցի գիտնականները կներկայացնեն 45 զեկույց։ Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Մոլդովայի և այլ երկրների առաջատար փորձագիտական կենտրոնների և ինստիտուտների ղեկավարներ և մասնագետներ։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի 40-ից ավելի կազմակերպություն և բուհ, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, Երևանի պետական համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և այլն։ Գիտաժողովի ձևաչափը ենթադրում է համաշխարհային փորձաքննության հսկաների փորձի և երիտասարդության ստեղծագործ մտքի համադրություն։ Կանցկացվեն լիագումար և սեկցիոն նիստեր։ Նախատեսված են անակնկալներ՝ հետաքրքիր և ճանաչողական վարպետության դասեր, սեմինարներ և այլն։ Միջոցառման արդյունքներով կհրատարակվի գիտաժողովի նյութերի ժողովածու, որը կներառի 79 լիակատար գիտական հոդված։ Մի խոսքով, հոբելյարը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն, ընդունում է հյուրերին։ Արդիական գիտաժողով անցկանցնելու նպատակով հսկայական նախապատրաստական աշխատանք է տարվել։ Հիշեցնենք, որ Փորձաքննությունների անկախ ազգային բյուրոն, որն իր ստեղծման օրից մինչ այժմ ղեկավարում է տնօրեն Արտաշես Ջավադյանը, բացվել է Հայաստանում 2005թ.։ Առաջատար փորձագիտական հաստատության պատմության, հնարավորությունների, հիմնական ստորաբաժանումների, թիմի, նորությունների և ձեռքբերումների մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով nbe.am կայքը։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի հետ կապերի պատասխանատու Լանա ՄՇԵՑՅԱՆ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ