Պաշտոնական - «Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է համակարգում». Գ.Կոստանյան

Կոռուպցիան և ոչ պրոֆեսիոնալիզմը չեն կարող տեղ ունենալ դատախազության համակարգում, քանի որ ոչ պրոֆեսիոնալ դատախազները չարիք են համակարգի համար, այսօր ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ներկայացնելով Գլխավոր դատախազության գործունեության ծրագիրը նա նշել է, որ չի եղել և չի կարող լինել մի դեպք, որ որևէ դատախազ իրեն դուրս դնի իր լիազորությունների շրջանակներից:  Գլխավոր դատախազի ներկայացրած թվերի համաձայն՝ 8 պաշտոնյա քրեական պատասխանատվության է ենթարկվել:

«Ձեզանից ոչ մեկը չէր ուզենա, որ իր զավակի կամ բարեկամի գործը վարեր ոչ պրոֆեսիոնալ ու կաշառակեր դատախազ: Ամեն ինչ անելու եմ և արել եմ, որ մարդիկ չառնչվեն նման փաստի հետ, որ գործ չունենան կաշառակեր ու ոչ պրոֆեսիոնալ դատախազի հետ: Դատախազության համակարգում և ընդհանրապես, անզիջում եմ ցանկացած բնույթի կոռուպցիայի հանդեպ»,- ասել է Գ.Կոստանյանը:


 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ