«Տեսակետ» մամուլի ակումբ - Աշոտյանի թեզը ուրիշ մարդ է գրել. Գառնիկ Իսագուլյան

Այսօր՝ փետրվարի   17-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա իր տեսակետը հայտնեց երկրում տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ: Գ. Իսագուլյանն  իր կանխատեսումները ներկայացրեց առաջիկայում սպասվող քաղաքական գործընթացների, ինչպես նաև սպասվող զարգացումների վերաբերյալ:

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարի հետ հանդիպման մանրամասները ներկայացնում ենք մեր գործընկերների ներկայացմամաբ:

 

 

Aravot.am

 

Գառնիկ Իսագուլյան. «Սերժ Սարգսյանը վիրավորվել էր, թող գնար տանը ասեր, վիրավորվել եմ՝ ցավդ տանեմ» 

«Իշխանությունների մոտ հորթային խանդավառություն է առաջացել»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա՝ «այդ խանդավառության առարկան է դարձել, երբ բարեկամին բարեկամի դեմ են լարում ու հանձնարարում են բարեկամին բամփել: Երեսուն արծաթով ծախվելը այսօրվա իշխանությունների խանդավառությունն է դարձել: Այս կերպ երկիր ղեկավարել չի կարելի»: Ըստ պարոն Իսագուլյանի՝ փետրվարի 12-ից հետո ՀՀ-ում չկա իշխանություն, կա խունտա: Նա մանրամասնեց. «Որևէ մեկն այսօր ապահովագրված չէ, որ խունտան մտնելու է իր տուն ու խուզարկելու՝ անկախ նրանից՝ մեղք կա, թե՝ ոչ»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի առիթով պարոն Իսագուլյանը հիշեց «չկա չարիք առանց բարիք, և չարիքի բարիքն այն է, որ վերջին օրերին տեսնում ենք Հայաստանի քաղաքական վերնախավին, նրանց սատարող ուժերին»: Այնուհետև հիշեցրեց. «Բոլորին հայտնի Շարմազանովը հայտնեց, որ ամեն ինչ անցնելու է Մելիք Ադամյանով և ես սկսեցի հետաքրքվել՝ վերջինիս այդ հայտարարությամբ ՀՀԿ-ն ընդունե՞ց, որ ուզուրպացնում է ՀՀ իշխանությունը»: Ըստ Գառնիկ Ւսագուլյանի՝ «Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, ՀՀ օրենքի հետ կապ չունի: Սա հաշվեհարդարի կոչ էր բոլորին: Պարզվում է ՀՀ նախագահը նաև Ազգային ժողովում ներկա բացակա է անում և չգիտես թե ինչու բոլոր հարգելի բացակաները դառնում են անհարգելի: Փողոցային ասեկոսեների հիման վրա անվտանգության խորհրդի նիստ է անում Իշխանություններն իրենց դրել են ՀՀ գործող Սահմանադրությունից և օրենքներից դուրս: Եվ դրանից հետո Տարոն Մարգարյանը որոշում է, թե շտապ է հանրահավաքը, թե՝ ոչ»: Aravot.am-ի դիտարկմանը, թե իշխանական դաշտից հնչում են տեսակետներ, որ հաջորդ քայլը լինելու է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, պարոն Իսագուլյանը պատասխանվեց. «Նման բան չկա: Ի՞նչ իշխանության մասին է խոսքը. իշխանությունը նրանք են, ովքեր առաջնորդվում են սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով: Մյուս կողմից ընդդիմությունը ի՞նչն է խախտել, իսկ ՀՀ նախագահը խախտեց և Սահմանադրությունը, և օրենքները: Ո՞վ է տեսել, որ որևէ երկրի նախագահ ինքը որոշի՝ ովքեր են համապատասխանում քաղաքական գործիչ չափանիշներին»: Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահը վիրավորվել է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից, պարոն Իսագուլյանն արձագանքեց. «Հա ի՞նչ անենք վիրավորվել է՝ հակաօրինական բան ասե՞լ են, որ ինքը վիրավորվել է: Բոլորն էլ միս ու արյունից են, վիրավորվել էր, թող գնար տանը ասեր, վիրավորվել եմ՝ ցավդ տանեմ: Այդ առումով Սեյրան Սարոյանի պահվածքը ԱԺ-ում ինձ համար լրիվ հասկանալի և ընդունելի է, ինչ ասաց Արամ Մանուկյանին: Բա ՀՀ նախագահը և շարքային քաղաքացին, բժիշկն ու հիվանդը ինչո՞վ են իրարից տարբերվում: Վիրավորվում է, հետո սկսում է հակասահմանադրական գործողություններ անե՞լ: Հարյուր հազարների փողոց հանելը արգելվա՞ծ է, սահմանադրական բարեփոխումներին դեմ խոսելը արգելվա՞ծ է»: Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանը նաև որոշ փաստեր հրապարակեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության և ըստ իր ներկայացման՝ անօրինությունների հետ կապված:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

 

Ամբողջական հոդվածը՝  http://www.aravot.am/2015/02/17/542971/ 

 

 

 

Aravot.am

 

Գառնիկ Իսագուլյանը` ԱՄՆ պետքարտուղարի օգնականի մասին. «Նուլանդը երևի գալիս է պեռաշկի բաժանելու» 

 

«Չգիտեմ` Նուլանդն ինչու է գալիս, գուցե էլի՞ ինչ-որ մարդիկ պեռաշկու կարիք ունեն և պիտի պեռաշկի բաժանի փողոցներում»,-Aravot.am-ի հարցին ինչպե՞ս կգնահատի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը Հայաստան, այսպես մեկնաբանեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 18-ին Վիկտորիա Նուլանդը կլինի Հայաստանում: Այստեղ նա կհանդիպի  իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ երիտասարդության ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական եւ ժողովրդավարական կապերին առնչվող հարցեր: Անդրադարձ կկատարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, եթե ԱՄՆ-ում հույս ունեն, որ ՀՀ-ում այս ամենը մայդանային տեսք կարող է ունենալ, ապա չարաչար սխալվում են ու շարունակեց. «Նրանց որևէ մեկը թույլ չի տա խառնվել ՀՀ ներքաղաքական գործընթացներին: Գուցե տպավորություն են ուզում առաջացնել, բայց կարծում եմ` դա էլ իրենց կողմից կլինի մեծագույն սխալ»: Մեր հարցին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անակնկալ զարգացումներ սպասվո՞ւմ են, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Այդ հարցը արդեն պիտի տաք ՀՀ իշխանություններին: Իրենք են երկիրը տանում ապակայունացման, իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ իրավիճակը չապակայունանա»: Մեր այն հարցին` Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ելույթը կանխարգելի՞չ էր, թե՞ հակառակը, դա էլ նպաստեց իրավիճակի ապակայունացմանը, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Միանշանակ, ապակայունացրեց: Նկատելի չէ՞, որ իրավիճակն ավելի ապակայունացավ: Դա նշանակում է, որ հիմա ես որոշեմ չափորոշիչներ. օրինակ` Ձեր մազերը սև են, Դուք չեք կարող լրագրությամբ զբաղվել: Նրա ելույթը այդ ոճի մեջ էր և մի բան էլ ավելի վատ: Ո՞վ է որոշում այդ ցենզերը ի՞նչ քննություն են անցկացրել. թեստե՞ր են անցկացրել, վերջապես սահմանն անցնել չի կարելի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Ամբողջական հոդվածը՝ http://www.aravot.am/2015/02/17/543080/ 

 

Nyut.am

 

Գառնիկ Իսագուլյան. «Այն, ինչ տեղի է ունենում, ուղղված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի դեմ»

 

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Տեսակետ» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ցավ հայտնեց, որ որոշ կուսակցություններ` հարյուրամյա կլինեն, տասնամյա կլինեն թե 10-օրական, չգիտես ինչու, այսքանից հետո, երբ ոտնահարվում է գործող Սահմանադրությունը, Հայաստանում տեղի ունեցող բոլոր երևույթները հանկարծ նորից կապում են Սահմանադրության ոչ կատարյալ լինելու հետ:

«Ապշեցուցիչ է, կամ մարդիկ չեն ուզում տեսնել, կամ իսկապես չեն տեսնում, կամ ուղղակի այս պարագայում իրենց ձեռք է տալիս հարցերն այս կերպ ներկայացնել,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:- Այլապես եթե ոտնահարվում է գործող Սահմանադրությունը, ինչ Սահմանադրություն էլ ուզում եք գրեք, այլևս Մելիք-Ադամյանում է որոշվելու ով իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, ով իրավունք չունի, ով կարող է ինչ-որ տեղ խոսել, ով չի կարող խոսել, փողոցային ասեկոսեների վրա անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Պարզվում է, հանրապետության նախագահը նաև Ազգային ժողովում ներկա-բացակա է անում, բոլոր հարգելի բացակաները հետո մի օրում դառնում են անհարգելի: Պարզվում է, Սահմանադրությունը նույնիսկ մեկնաբանելու առումով էլի կամայականորեն մեկնաբանվում է, որ բավական է Ազգային ժողովի նախագահը ժողովրդի կողմից ընտրված, առաջնային մանդատ ունեցող մարդու հետ կապված գրություն ուղարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և այդ հանձնաժողովին նամակ ուղարկելուց հետո բոլոր հարցերը լուծվում են: Ասեք ինձ օրենքի և Սահմանադրության այդ կետերը: Ուրիշ բան, որ կարող են այդպես մեկնաբանել շարմազանովները, աշոտյանները, ավագյանները, աճեմյանները, Հրանուշ հակոբյանները, բայց դա օրենքի և Սահմանադրության հետ որևէ կապ չունի: Նորից եմ կրկնում` Հայաստանում իշխանություններն արդեն իրենց դրել են հանրապետության գործող Սահմանադրությունից և բոլոր օրենքներից դուրս: Եվ այսքանից հետո դեռ քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որոշում է` շտապ է այդ հանրահավաքը, շտապ չէ, զարմանալի տրամաբանություն ունեն այդ մարդիկ: Ամսի 12-ից հետո Հայաստանում չի գործում այլևս Սահմանադրությունը, չեն գործում օրենքները, այն ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում կոնկրետ իշխանությունն ուզուրպացրած մի շարք մարդկանց կողմից և ուղղված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի դեմ: Ու եթե հիմա ժողովուրդն իր ձայնը չբարձրացնի, ապա ես չգիտեմ, թե որոնք են լինելու սրա հետևանքները»:

Ըստ հիշյալ կուսակցության ղեկավարի՝ հարցն ամենևին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չի վերաբերվում, Աշոտյանը չէ, որ պետք է նրան գնահատական տա, նրան գնահատական տալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդին:

 

Մանրամասները՝  http://nyut.am/archives/331008

 

 

Nyut.am

 

«Սա հաշվեհարդարի կոչ էր բոլորին». Գառնիկ Իսագուլյան

 

«Տեսակետ» մամուլի ակումբը «Ներքաղաքական վերջին իրադարձությունները: Գործընթացների ինչպիսի՞ զարգացումներ կարող ենք ակնկալել ապագայում» թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:

Վերջինս իր խոսքը սկսեց ժողովրդական հայտնի իմաստության հիշատակմամբ` «Չկա չարիք առանց բարիքի»: Ըստ Իսագուլյանի՝ այս դեպքում չարիքի բարիքը գուցե այն է, որ հատկապես վերջին օրերին տեսնում ենք Հայաստանի իշխանական քաղաքական վերնախավի, նրանց սատարող ուժերի, լրատվամիջոցների փայլուն թշվառությունը:

«Ամբողջը եկավ ցույց տալու, թե այսօր իրոք ինչ իրավիճակ է Հայաստանում, երբ որ բոլորին հայտնի Շարմազանովը հայտարարեց, որ ամեն ինչ անցնելու է Մելիք-Ադամյանով, իսկ դա բավականին երկար ժամանակ է, և ես այդ առումով բավականին լուրջ աղմուկ բարձրացրեցի` ասելով, որ այդ հանձնարարությամբ Հանրապետական կուսակցությունը հրապարակավ ընդունեց, որ ուզուրպացնում է Հայաստանում իշխանությունը, քանզի Հանրապետական կուսակցության խոսնակը հայտարարեց մի բան ի լուր աշխարհի, որևէ մեկը չասեց, որ այն, ինչ ասել է Շարմազանովը, իր տեսակետն է և չի ներկայացնում Հանրապետական կուսակցության տեսակետը: Թերևս սա էր պատճառը, որ ամսի 12-ին արդեն իսկ բոլորի աչքի առաջ տեսանելի եղավ, որ իսկապես Մելիք-Ադամյանում է որոշվում ամեն ինչ, գոյություն չունեն Հայաստանի Հանրապետությունում ոչ Սահմանադրություն, ոչ օրենքներ, որովհետև այն, ինչ ասեց հանրապետության նախագահը, այն հանձնարարականները, որ կուսակցականների ներկայությամբ տվեց հանրապետության նախագահը, Հայաստանի Սահմանադրության և օրենքների հետ որևէ կապ չունեն: Եթե որևէ մեկը կարող է ասել, որ կոնկրետ արտահայտությունները հետապնդումների հետ կապված, ով իրավունք ունի քաղաքական գործիչ կոչվելու, ով չկոչվելու, անվանարկելը մարդկանց օրենքով կամ Սահմանադրությամբ նախատեսված են, ապա ես ներողություն կխնդրեմ ու կասեմ, որ Հայաստանում իսկապես կան նման օրենքներ և կա նման Սահմանադրություն: Սա հաշվեհարդարի կոչ էր բոլորին»:

 

Ամբողջական հոդվածը՝  http://nyut.am/archives/330897

 

Nyut.am

 

Գ. Իսագուլյան. «Ի՞նչ է` թվում էր, թե բոլորը պետք է վախենան ու փախչե՞ն. հաշվարկներում չարաչար սխալվում են, հայ ժողովրդին իրենք չեն ճանաչում»

 

«Տեսակետ» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ անցած կիրակի եթեր հեռարձակված ՀՀ կրթության և գիտության նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանի ելույթին կամ հարցազրույցին:

«Գրագետ Աշոտյանը թող, նախևառաջ, գիտության ու կրթության նախարարության աշխատանքները կառավարի, և պատահական չէ, որ ինչ-որ քահանա այսօր ինքն է զբաղվում Հայաստանի դպրոցների ուսուցիչների վերապատրաստմամբ,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:- Կառավարությունը փող է հատկացնում, իսկ համապատասխան հիմնարկը, որը կա գիտության և կրթության նախարարությունում, այլևս ի չիք է, որովհետև պարզ է դառնում, որ պարոն Աշոտյանն այդ կարգի խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի, կամ կարմիր անդրավարտիքով նախագահների առաջ քարշ պիտի գա, կամ չգիտեմ ուրիշ ինչ խնդիրներ լուծի:

Երկրորդ. թող պարոն Աշոտյանը, նախևառաջ, պատասխանի հետևյալ հարցին. ո՞վ է գրել իր թեկնածուական թեզը: Ես այստեղ այդ մարդկանց անունները չեմ ուզում տալ, բայց ժամանակին անպայման կտրվի: Եվ ո՞ւմ դոկտորական թեզից է գողացված նրա թեկնածուական թեզի հիմնական մասը, ինչո՞ւ հանկարծ Վիլհեն Հակոբյանի կարգադրությամբ ժանանակին, հուլիս ամսին, երբ որ բոլոր պաշտպանական խորհուրդները գտնվում էին արձակուրդի մեջ, հանկարծ հրավիրվել է պաշտպանական խորհուրդ, և կենսաքիմիայից Աշոտյանը թեկնածուական թեզ է պաշտպանել: Ո՞րն է պատճառը… Որովհետև Աշոտյանը չէր ուզում ծառայել Հայոց բանակում: Հիմա մի մարդ, որը գուցե թե խոսալ գիտի, և նրան իրավունք են տալիս խոսալու, որի թեզը գրել են ուրիշները, որի պաշտպանությունը չգիտեմ ինչ արտահերթ կարգով է արվել, որպեսզի Հայոց բանակում չծառայի, իրավունք ունի խոսալու մեկի մասին, ում վարկանիշն այսօր Հայաստանում ավելին է, քան 80 տոկոսը:

Աշոտյանը չէ հայ ժողովուրդը, և այս հարցադրումների պատասխանը, հուսով եմ, Աշոտյանը կտա, այլապես ես ստիպված եմ լինելու ինքս տալ, թե ով է գրել նրա թեկնածուական թեզը, ում դոկտորական դիսերտացիայի հիմնական մասից գողացված է, ընդ որում, տառ անգամ փոխված չէ, և ինչու հանկարծ Վիլհեն Հակոբյանը հուլիսին, նաև այլ մարդկանց մասնակցությամբ, հրատապ հրավիրել է պաշտպանական խորհուրդ, որպեսզի Աշոտյանին ազատեն Հայկական բանակում ծառայելուց: Եվ այդպես կարելի է ասել թե՛ Կարեն Ավագյանի, թե՛ շատ-շատերի մասին: Հիմա այդ մարդիկ իրե՞նք պետք է որոշեն, թե Իսագուլյանն իրավունք ունի խոսալու, ցույց անելու, Իսագուլյանն իրավունք ունի քաղաքական գործիչ կոչվելու թե չկոչվելու… Կամ, ի՞նչ է, թվում էր, թե բոլորը պետք է վախենան ու փախչե՞ն, հաշվարկներում չարաչար սխալվում են, հայ ժողովրդին իրենք չեն ճանաչում:

Ցավոք սրտի, այսօր հորթային խանդավառություն է առաջացրել իշխանությունների մոտ` բոլոր դավաճաններին հերթով նշելը, նրանց, ովքեր պատրաստ են դավաճանելու թե՛ կուսակցություններին, թե՛ սրբություններին: Հորթային խանդավառության առարկա է դարձել, երբ բարեկամին բարեկամի դեմ են լարում ու հանձնարարում են բարեկամին բամփելու: Այսինքն` դավաճանությունը, բարեկամին բարեկամի դեմ հանելն այսօրվա իշխանությունների խանդավառությունն է առաջացրել: Երեսուն արծաթով ծախվելն այսօրվա իշխանությունների խանդավառության առիթ է դարձել»: Ըստ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի, Հանրապետական կուսակցությանն ահա թե ինչու էր պաշտոնների նշանակելու համար պետք հանցագործներ` մարդիկ, որոնց վրա կա կոմպրոմատի բավական հաստ թղթապանակ:

 

Մանրամասները՝  http://nyut.am/archives/331117

 

 

1lur.am

 

Աշոտյանի թեզը ուրիշ մարդ է գրել. Գառնիկ Իսագուլյան

 

Աշոտյանը չէ, որ պետք է գնահատական տա Ծառուկյանին, այդ գնահատականի իրավունքը պատկանում է միայն ժողովրդին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: ««Գրագետ» Աշոտյանը նախ թող Կրթության և գիտության նախարարության աշխատանքով զբաղվի: Պատահական չէ, որ ինչ-որ քահանա իր փողերով նախաձեռնել է ուսուցիչների վերապատրաստման գործը: Արմեն Աշոտյանը նախ թող պատասխանի, թե ո՞վ է գրել իր դոկտորական թեզը, ես չեմ ուզում այդ մարդկանց անունները ասել, բայց եթե ինքը չպատասխանի, ես կպարզաբանեմ: Աշոտյանը նախ պետք է պարզաբանի, թե ինչո՞ւ է Վիլեն Հակոբյանի կարգադրությամբ հուլիս ամսին, երբ պաշտպանական խումբը գտնվում է արձակուրդում, Աշոտյանի քննության համար հետ են կանչում խմբին: Արձակուրդից հետ են կանչում պաշտպանական թեզը ստուգող խմբին, որովհետև Աշոտյանը բիոքիմիայի թեկնածուական էր պաշտպանում, և մարդը չէր ցանկանում ծառայել բանակում: Թեզը գրել է ուրիշ մեկը, որի պաշտպանությունը չգիտես, թե ինչ արտակարգ պայմաններում եղավ: Եվ այս ամենի հետ մեկտեղ նա իրեն իրավունք է վերապահում խոսել մեկի մասին, ով մեծ հեղինակություն ունի Հայաստանում»,- հայտարարեց Իսագուլյանը:

 

Newsbook.am

 

Սերժ Սարգսյանի հայտարարությունը հաշվեհարդարի կոչ էր բոլորին. Գառնիկ Իսագուլյան

 

Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը ՀՀ օրենքներիի հետ կապ չունի և հաշվեհարդարի կոչ էր բոլորին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: «Չկա չարիք, առանց բարիք, և չարիքի բարիքն այն է, որ վերջին օրերին տեսնում ենք Հայաստանի քաղաքական վերնախավի, նրանց սատարող ուժերի փայլն ու թշվառությունը: Ամբողջը եկավ ցույց տալու, թե ինչ իրավիճակ է Հայաստանում: Երբ բոլորին հայտնի Շարմազանովը հայտարարեց, որ ամեն ինչ անցնելու է Մելիք-Ադամյանով, ցույց տվեց, որ ՀՀԿ-ն ուզուրպացնում է ՀՀ իշխանությունը»,- ասաց Իսագուլյանը և հավելեց, որ ՀՀԿ վերջին խորհրդի նիստից հետո պարզ դարձավ, որ ամեն ինչ հենց Մելիք- Ադամյանում է որոշվում` առանց հաշվի նստելու ՀՀ Սահմանադրության հետ: «Զարմանում եմ, որ խորհրդաժողովից այդքան վախեցած են, այնտեղ ոչ մի օրենքի խախտում չի արվել: Փաստորեն, իրենց թալանը, իրենց սպանությունները, իրենց կողմից արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի ձախողումը, սոցիալական ծանր վիճակը, գիտության և կրթության ընդհանրապես վերացումը ազգային անվտանգությանը չէին սպառնում, իսկ խորհրդաժողովը, որը ծրագիր էր առաջ բերում, թե ինչպես երկիրը հանել ստեղծված իրավիճակից, սպառնում է Հայաստանի անվտանգությանը»,- ասաց Իսագուլյանը և ասաց, թե չի հասկանում ո՞ր իրավունքով է Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում ներկա-բացակա անում, և չգիտես, թե ինչու է բոլոր հարգելի բացակաները դառնում անհարգելի: «Իշխանությունները իրենց դրել են Հանրապետության գործող սահմանդրությունից և օրենքներից դուրս: Եվ դրանից հետո էլ դեռ Տարոն Մարգարյանը որոշում է հանրահավաքը շտապ է, թե շտապ չէ: Այս ամենը ուղղված է հայ ժողովրդի դեմ, և եթե հիմա ժողովուրդն իր ձայնը չբարձրացնի...: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ այդ բռնությունները ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այլ հենց իրենց դեմ է ուղղված»,- ասաց Իսագուլյանը և բոլորին կոչ արեց ուրբաթ օրը լինել Ազատության հրապարակում և պայքարել հանուն ազատության:  

 

Մանրամասները՝    http://news-book.org/?p=50220/serg+sargsyani+haytararutyuny+hashvehardari+koch+er+bolorin+garnik+isagulyan&l=am

 

 

Newsbook.am

 

Աշոտյանի թեզը ուրիշ մարդ է գրել. Գառնիկ Իսագուլյան

 

Աշոտյանը չէ, որ պետք է գնահատական տա Ծառուկյանին, այդ գնահատականի իրավունքը պատկանում է միայն ժողովրդին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: ««Գրագետ» Աշոտյանը նախ թող Կրթության և գիտության նախարարության աշխատանքով զբաղվի: Պատահական չէ, որ ինչ-որ քահանա իր փողերով նախաձեռնել է ուսուցիչների վերապատրաստման գործը: Աշոտյանը կարմիր անդրավարտիքով նախագահների առաջ քարշ պետք է գա, կամ չգիտեմ ինչ հարցեր պետք է լուծի: Արմեն Աշոտյանը նախ թող պատասխանի, թե ո՞վ է գրել իր դոկտորական թեզը, ես չեմ ուզում այդ մարդկանց անունները ասել, բայց եթե ինքը չպատասխանի, ես կպարզաբանեմ»,- ասաց Գառնիկ Իսանգուլյանը: Նա նշեց, որ Աշոտյանը նախ պետք է պարզաբանի, թե ինչո՞ւ է Վիլեն Հակոբյանի կարգադրությամբ հուլիս ամսին, երբ պաշտպանական խումբը գտնվում է արձակուրդում, Աշոտյանի քննության համար հետ են կանչում խմբին. «Արձակուրդից հետ են կանչում պաշտպանական թեզը ստուգող խմբին, որովհետև Աշոտյանը բիոքիմիայի թեկնածուական էր պաշտպանում, և մարդը չէր ցանկանում ծառայել բանակում: Թեզը գրել է ուրիշ մեկը, որի պաշտպանությունն չգիտես, թե ինչ արտակարգ պայմաններում եղավ: Եվ այս ամենի հետ մեկտեղ նա իրեն իրավունք է վերապահում խոսել մեկի մասին, ով մեծ հեղինակություն ունի Հայաստանում»,- եզրափակեց Իսագուլյանը:

 

Մանրամասները՝  http://news-book.org/?p=50221/ashotyani+tezyvo%D6%82rish+mard+e+grel+garnik+isagulyan&l=am

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ