«Տեսակետ» մամուլի ակումբ - Փետրվարի 20-22-ը Ջերմուկում կանցկացվի «Ձնեմարդուկ-2015» փառատոնը

Փետրվարի 17-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը և նկարիչ-քանդակագործ Սուրեն Խորենյանը: Հյուրերը մանրամասներ ներկայացրեցին  Ջերմուկ քաղաքում անցկացվելիք երիտասարդական «Ձնեմարդուկ-2015» ամենամյա փառատոնի այս տարվա առանձնահատկությունների և նորությունների մասին: Հյուրերի խոսքով «Ձնեմարդուկ-2015»-ի հիմնական նպատակը Հայաստանում ձմեռային տուրիզմը զարգացնելուն է միտված:

 

Panorama.am

 

«Ձնեմարդուկ-2015». Ջերմուկը կպատվի ձնե քանդակներով

 

Փետրվարի 20-22-ը Ջերմուկում կանցկացվի «Ձնեմարդուկ-2015» փառատոնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ համանախագահ Վազգեն Գալստյանը:

«Ձմռան ամիսներին Ջերմուկում շատ թույլ է զարգացած տուրիզմը: Փորձեցինք փառատոնի միջոցով զարգացնել զբոսաշրջությունը, միաժամանակ նպաստել Հայաստանում ձմեռային մարզաձևերի տարածմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ձմեռային զբոսաշրջությունը չի սահմանափակվում դահուկներով, սահնակներով, Snowbord-ով սահելով, փառատոնով ցույց են տալու, որ ձմեռային հետաքրքրություններն իրականում բազմազան են: 

Վ. Գալստյանը նշեց, որ փառատոնային ծրագրի առանցքային միջոցառումը ձնե քանդակների պատրաստումն է: 

Մասնակիցներից նկարիչ-քանդակագործ Սուրեն Խորենյանն ասաց, որ այս տարի քանդակների պատրաստմանը կմասնակցեն քանդակագործների չորս մասնագիտացված թիմ և սիրողական շուրջ 80 թիմ:

«Գեղեցիկ փառատոն է, ուրախ եմ, որ ձնե քանդակների մշակույթը վերջապես և հիմնովին մտնում է մեր հայոց աշխարհ: Մեր աշխարհագրական դիրքը թույլ է տալիս զարգացնել այս գեղեցիկ մշակույթը: Աշխարհում վաղուց ընդունված է: Ակնկալիքներ ունենք, որ ժամանակի ընթացքում մեջ փառատոնը կդառնա միջազգային»,- ասաց նա:

Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանն ասաց, որ փառատոնի ընթացքում նախատեսված է նաև Մարզային հեծանվային գավաթ II-ը: 

Տեղեկացվեց, որ փառատոնի ընթացքում նախատեսված են ձմեռային արշավներ դեպի Ջերմուկի Ջրահարսի վարսեր ջրվեժ, Skyball օդապարիլի թռիչքներ, «Կարին» ավանդական երգի և պարի համույթի կողմից կանցկացվեն պարի դասընթացներ, ինչպես նաև կլինեն սառցեմագլցման, դահուկ քշելու դասընթացներ և այլ միջոցառումներ: 

Ջերմուկի երիտասարդական «Ձնեմարդուկ» փառատոնն առաջին անգամ անկացվել է 2012 թվականին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով նպաստել Ջերմուկում ձմեռային տուրիզմի զարգացմանը: Փառատոնը միտված է զարգացնելու ձմեռային զբոսաշրջությունն առհասարակ Հայաստանում: 

Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը կարևորեց փառատոների անցկացումը զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Կոնկերտ այս փառատոնի վերաբերյալ նա ասաց, որ երկարացնում է ձմեռային զբոսաշրջային սեզոնը, նպաստում է ոչ միայն հյուրընկալող, այլ շրջակա համայնքներում առկա ռեսուրսների բացահայտմանը: Մ. Ապրեսյանը նշեց, որ փառատոների անցկացման շրջանակում տեղի է ունենում պետություն-մասնավոր հատված լայն համագործակցություն, որը նույնպես շատ կարևոր է: 

Հիշեցում՝ ձմռանը դեպի Ջերմուկ ճանապարհները երբեք փակ չեն լինում: Կազմակերպիչների խոսքով, փառատոնի ընթացքում Ջերմուկում հյուրանոցների գները զեղչված են լինելու:

Մանրամասները՝   www.panorama.am/am/society/2015/02/17/dznemarduk/

 

 

Armenpress.am

 

Ձնեմարդուկ տանող ճանապարհները միշտ բաց են

 

Մանրամասները՝  armenpress.am/arm/news/794372/jermuk-tanox-tchanaparhnery-misht-bac-en-hangstyan-orerin.html

 

Aravot.am

 

«Ձնեմարդուկ-2015» փառատոնին այս տարի կմասնակցի 4 մասնագիտացված եւ 80 սիրողական թիմ 

Արդեն չորրորդ անգամ այս տարի՝ փետրվարի 20-ից 22-ը, Ջերմուկում կանցկացվի «Ձնեմարդուկ-2015» ամենամյա փառատոնը, որի նպատակն է Ջերմուկում նպաստել ձմեռային տուրիզմի զարգացմանը: Փառատոնի ընթացքում հիմնականում այցելուներին են ներկայացվելու ձնե քանդակներ, որոնց պատրաստմանն այս տարի մասնակցելու է 4 մասնագիտացված եւ մոտ 80 սիրողական թիմ: Այս մանրամասներն այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողներին ներկայացրեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հ/կ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը: Նրա խոսքով՝ ձմռանը Ջերմուկը թույլ է զարգացած տուրիզմի տեսանկյունից. «Այդ պատճառով փորձեցինք այս փառատոնին այնպիսի տարրեր օգտագործել, որպեսզի նաեւ հնարավոր լինի ձմեռային սպորտը եւ էքստրիմը համադրել իրար, ինչպես նաեւ փորձել զարգացնել քանդակագործությունը: Փորձելու ենք փառատոնը դարձնել միջազգային»: Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ասուլիսին տեսակետ հայտնեց, որ փորձը ցույց է տվել, որ փառատոնները հզոր գործիք են պետական քաղաքականության խնդիրները լուծելու համար. «Համայնքներում զբոսաշրջությունը զարգացնելու համար, Հայաստանի մրցունակության բարձրացումը միջազգային շուկայում ապահովելու համար եւ համայնքների բնակիչներին իրենց արտադրանքով հանդես գալու համար փառատոնները շատ արդյունավետ գործիքներ են զբոսաշրջության զարգացման եւ մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու համար»: «Ձնեմարդուկ-2015» փառատոնը, ըստ Մեխակ Ապրեսյանի, Ջերմուկ քաղաքը ակտիվ հանգստի կենտրոն դարձնելու համար շատ լավ առիթ է: Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը միանում է նախագծին եւ նշում, որ այս տարի Ջերմուկում տեղի կունենա «մարզային գավաթ 2» հեծանվային մրցարշավը. «Քարոզելու ենք առողջ ապրելակերպը, առողջ սնունդը եւ նման գեղեցիկ սպորտի օգտագործումը, ինչպիսին հեծանվասպորտն է։ Նկարիչ-քանդակագործ Սուրեն Խորենյանը, որը մասնակցում է փառատոնին իր ստեղծագործություններով, ասում է, որ ուրախ է, որ այդ մշակույթը հիմնովին մտնում է հայոց աշխարհ. «Մեր աշխարհագրական դիրքը թույլ է տալիս օգտագործել այս գեղեցիկ մշակույթը, որը տարածված է ամբողջ աշխարհում»:  

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Ամբողջական հոդվածը` http://www.aravot.am/2015/02/17/542990/ 

 

17.02.2015 թ.

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ