«Տեսակետ» մամուլի ակումբ - «Ծառուկյանին խորհուրդ եմ տալիս գնալ տուն և զբաղվել իր բիզնեսով». Մերուժան Տեր-Գուլանյան

Փետրվարի 16-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսն իր տեսակետը ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Ասուլիսի մանրամասները ներկայացնում ենք մեր գործընկերների մատուցմամբ:

 

Araratnews.am

 

Սերժ Սարգսյանը ուղղակի չի ուզում այլևս աշխատել Գագիկ Ծառուկյանի հետ

 

«Իմ գլխավոր մտահոգությունը մեր ժողովրդի ամբողջականություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: «Ես ծանոթ եմ թե’ Սերժ Սարգսյանին, թե’ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ելույթներին: Շատ պարզ մի բանի առաջ պիտի կենտրոնանանք պետության ներսում սկսվել է մի նոր պետություն՝ «անձի պետություն»: Որևէ երկիր և որևէ պետություն չէր կարող հանդուրժել դա»:

Եթե երկրի նախագահը հանում է Գագիկ Ծառուկյանին Անվտանգության խորհրդից, ապա դա առիթ չէր կարող հանդիսանալ քաղաքացիական անհնազանդության համար, հայտարարեց Մերուժան Տեր-Գուլանյանը: «Ինձ համար անհասկանալի էր մնում մի բան: Ենթադրենք երկրի նախագահը հանում է Ծառուկյանին անվտանգության խորհրդի նիստից: Ի՞նչ կարիք կա նստացույցեր ու անհնազանդության կոչեր անելու: Անհնազանդության կոչերի հիմքում է ընկած նաև Մարտի 1-ը»:

Գագիկ Ծառուկյանն իր արարքներով ուղղակի հրահրում է ժողովրդին, ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը: «Պարզապես երկրի նախագահը չի ուզում այլևս աշխատել Գագիկ Ծառուկյանի հետ: Ես բարեկամաբար պարոն Ծառուկյանին խորհուրդ եմ տալիս գնալ տուն և զբաղվել իր բիզնեսով: Չի կարելի պետության հետ կատակ անել»:

Ցանկացած երկիր, որտեղ անհնազանդության կոչեր են լսվում, պետք է վերահսկողությունը ավելի մեծացնել, հայտարարեց Մերուժան Տեր-Գուլանյանը: «Քաղաքացիական անհնազանդությունը շատ վտանգավոր է մեր երկրի համար: Մեզ ևս մի Մարտի 1 պետք չէ: Մեր պատմության բիծն է դա, և մենք դեռ դա չենք կարողանում մարսել: Հրահրել ժողովրդին քաղաքացիական անհանազանդության՝ շատ վտանգավոր է իրականում մեր հասարակության համար»:

 

Մանրամասները ՝ www.araratnews.am/serzh-sargsyaneh-ughghaki-chi-uzum-aylevs-ashxatel-gagik-tcarukyani-het/#sthash.mJaFDunT.dpuf

 

 

 

 

Newsbook.am

 

Մերուժան Տեր-Գուլանյանը վատ է ապրում, բայց Ծառուկյանին բարեկամաբար խորհուրդ է տալիս` գնալ տուն

 

 

Կարծում եմ` շատ պարզ մի բանի առաջ պետք է կենտրոնանանք: Պետության ներսում ստեղծվել է մի այլ պետություն: Եվ որևէ երկիր, որևէ իշխանություն չէր կարող դա հանդուրժել: Պետության հետ կատակ անել չի կարելի: Պետությունը չի պատկանում այսօրվա իշխանություններին, այլ ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Վերջինիս համար անհասկանալի է երթեր, ցույցեր անելու իմաստը: «Քաղաքացիական անհնազանդությունների թիկունքում կանգնած է մարտի 1-ը: Ի՞նչ կարիք կա եղբորը եղբոր դեմ հանելու: Չի կարելի տրվել պրովոկացիային, որը կատարվում է: Մերոնք պետք է հստակ հասկանան` ինչի մասին է խոսքը: Երկրի նախագահն այլևս չի ուզում աշխատել Գագիկ Ծառուկյանի հետ: Ես Ծառուկյանին բարեկամական խորհուրդ եմ տալիս գնալ տուն և զբաղվել բիզնեսով: Չի կարելի պետության հետ կատակ անել: Ցանկացած երկիր, որտեղ անհնազանդության կոչեր են հնչում, տվյալ պետությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին»,- ասաց նա և հավելեց, որ չի ցանկանում, որ հակամարտությունը սրվի: Գուլանյանը բարեկամական հորդորեց` ցույց ու միտինգներից հեռու մնալ:  «Մեզ նոր մարտի 1 է պե՞տք: Մենք նախորդը դեռ չենք մարսել և չենք մարսելու: Եթե խնդիրներ ունեն, թող կուսակցության ներսում լուծեն»,- ավելացրեց Գուլանյանը:  NewsBook-ի դիտարկմանը, թե օրեցօր ահագնացող արտագաղթը, աղքատության մակարդակի բարձրացումը և սոցիալտնտեսական վատ վիճակը ԲՀԿ-ի ներքին խնդի՞րն է, Գուլանյանը պատասխանեց. «Ինձ չի թվում, որ այս ամենը` միտինգները, ցույցները կբերեն ժողովրդի բարեկեցությանը: Այո, մենք լիքը խնդիրներ ունենք: Մենք բոլորս վատ ենք ապրում, այդ թվում` ես: Մի քիչ փող է պակաս մեզ բոլորիս: Բայց ի՞նչ է անում այսօր Հանրապետության նախագահը: Կետ առ կետ լուծելով` գնում է դա: Իր` նախագահ դառնալուց անմիջապես հետո սկսվեց ճգնաժամը: Իր բախտը չբերեց»,- ասաց նա:  Մեր մեկ այլ դիտարկմանը, Գագիկ Ծառուկյանին բիզնեսով զբաղվելու խորհուրդը նաև չի կարող ուղղել նաև ՀՀԿ-ական մի շարք օլիգարխ պատգամավորներին, ովքեր Ազգային ժողովում կոճակ սեղմելուց բացի ոչնչով զբաղված չեն, Գուլանյանը նշեց, որ իհարկե, կարող է նույն խորհուրդը տալ նաև ՀՀԿ-ական պատգամավորներին: «Դա վերաբերում է և ՀՀԿ-ականներին, ովքեր բիզնեսով են զբաղվում, չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Նշանակություն չունի, թե այս պահին ով ինչ կուսակցության անդամ է»,- հավելեց Մերուժան Տեր- Գուլանյանը:

 

 

Մանրամասները՝  Newsbook.am

 

 

Henaran.am

 

 

«Քաղաքացիական անհնազանդության թիկունքում կանգնած է մարտի 1-ը» (Տեսանյութ)

 

 

«Քաղաքացիական անհնազանդության թիկունքում կանգնած է մարտի 1-ը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի անունից տարածված հայտարարությանը, որտեղ քաղաքացիական անհնազանդության կոչ հնչեց: Տեր-Գուլանյանի կարծիքով`այսօր մեր առաջ ծառացած հիմնական և գլխավոր մտահոգությունը Հայաստանի հանրապետության ներքին կյանքն է և մեր ժողովրդի ամբողջականությունը:

Տեր-Գուլանյանը ծանոթացել է եւ ՀՀ նախագահի ելույթին, եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, չնայած չի կասկածում, որ վերջինիս հայտարարությունը գրված էր ուրիշի ձեռքով:

«Պետության հետ կատակ անել չի կարելի և պետությունը չէր հանդուրժելու իր ներսում մեկ այլ պետություն: Ենթադրենք ՀՀ նախագահը Ազգային անվտանգությունից հեռացնում է Գագիկ Ծառուկյանին, ինչ կարիք կար երթերի ու միտինգների, ամենավտանգավոր բանը, որ ես տեսա այս ամենի մեջ` դա անհնազանդությունն էր: Առանց այն էլ բոլորս վատ ենք ապրում և այդ միտինգները ավելի են սրելու եղած խնդիրները, հարցին լուծում չեն տալու:

Գագիկ Ծառուկյանին խորհուրդ եմ տալիս` գնա տուն և զբաղվի իր բիզնեսով: Ցույց ու միտինգով մեր հացն ու պանիրը չի ավելանալու»,-հավելեց Տեր-Գուլանյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Նյութն ամբողջությամբ՝  henaran.am/news_view.php?post_id=55219

 

16.02.2015 թ.

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ